Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Կրթահամալիրում երկրորդ ուսումնական շրջանը ճամբարային է: Տարատեսակ նախագծերով և ստուգատեսներով հարուստ ու սովորողների ամենասիրելի շրջաններից մեկը անց է կացվում ըստ ջոկատների, որոնք ընտրում են սովորողները: Մեր Մաթեմն ամենուր ջոկատը այս շրջանում ուներ 23 սովորող: Յուրաքանչյուրը ամեն ճամաբարային օրվա ավարտին գրառում էր իր ճամաբարային օրվա ամփոփումը, որոնք ես հավաքում էի ըստ օրերի իմ բլոգներում: Ընդհանուր առմամաբ կայացած եմ համարում ճամբարը, քանի որ այն ինչ նապատեսել էի կատարեցինք, բացի ձմեռային խաղերը, քանի որ այդպես էլ ձյուն չեկավ:

Читать далее

Ճամբարային 11-րդ օրվա ամփոփում

Ճամբարային 11-օր օրը՝ երրորդ շաբաթվա երկուշաբթին սկսեցինք մաթեմատիկական խնդիրների կազմեելով: Սվորողներին ներկայացրեցի ինչպես ճիշտ կազմել խնդիրներ, որ կազմելը ավելի մարդ է, քան դրանք լուծելու:

Читать далее

Ճամբարային 10-րդ օրվա ամփոփում

Այսօրվա ճամբարային օչը սկսեցինք մաթեմատիկական առկա ֆլեշմոբի քննարկումով: Երկու պարապմունք հատկացրեցինք այդ աշխատանքին, որից հետո անցանք սեղանի խաղերն, մարզական պարապմունքներին:

Читать далее

Ճամբարային յոթերորդ օրվա ամփոփում

Ճամբարային յոթերորդ օրը հիմնականում նվիրված էր ռուսաց լեզվին: Առաջին պարապմունքին ռուսերենից թարգմանեցինք մաթեմատիկական խնդիրներ և լուծեցինք:Երկրորդ պարապմունքին մեզ հյուր եկան ավագ դպրոցի երկու սովորողներ, ովքեր ջոկատի համար ռուսերեն լեզվով հեքիաթներ կարդացին և անհրաժեշտության դեպքում նաև թարգմանեցին:Երրերդ պարապմունքին խաղացինք սեղանի տրամաբանական խաղեր, չորրորդ պարամունքին լուծեցինք մաթեմատիկական խաչբառեր իսկ վերջին պարապմունքին խաղացինք մարզական խաղեր:

Читать далее

Ճամբարային չորրորդ օրվա ամփոփում

Այս շաբաթվա ամենաբազմազբաղ օրը այսօրն էր: Առավոտյն սովորողների հետ ուսումնասիրեցինք ինչպես ստեղծել անհատական QR կոդեր, որոնց օգնությամբ յուրաքանչյուրս մեր բլոգների հասցեների համար ստեղծեցինք QR-եր:

Читать далее

Ճամբարային երրորդ օրվա ամփոփում

Ճամբարային երրորդ օրվա աշխատանքը սկսեցինք առողջագետ Ալինա Մազմանյանի հետ՝ Վերնատանը: Ընկեր Ալինան սովորողներին սովորեցրեց ինչպես ցուցաբերել առաջին բուժօգնություն, ճիշտ սնվել, ճիշտ հագնվել և այլն: Էկրանին ցուցադրեց որոշ կարևոր տեսանյութեր:

Читать далее

Ճամբարային երկրորդ օրվա ամփոփում 10.01

Ճամբարային երկրորդ օրը նույնպես հագեցած էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքով սկսելով օրը, շարունակեցինք մաթեմատիկայի դեկտեմբերյան ֆլեշմոբի երկրորդ մակարդակի խնդիրների լուծումները և քննարկումներ:

Читать далее