Մենթորական աշխատանք

Արևելյան դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Աննա Պետրոսյանի հետ սկսեցի մենթորական աշխատանք և պայմանավորվեցիքն, որ շաբաթական երկու անգամ ֆիզիկական միջավայրում հանդիպում կունենանք:

Читать далее

Գրաֆների մասին խնդիրներ. թարգմանություն

61. Ազգային ժողովի պատգամավորներից յուրաքանչյուրը երեքից ոչ ավել հակառակորդ ունի։ (Եթե A պատգամավորը B պատգամավորի հակառակորդն է, ապա B-ն հակառակորդ է պատգամավոր A-ին): Ապացուցեք, որ պատգամավորներին կարելի է բաժանել երկու պալատի այնպես, որ յուրաքանչյուր պատգամավոր իր պալատում ունենա առավելագույնը մեկ հակառակորդ:

Читать далее

Ինչի՞ց ծնվեց ջեռուցման նոր համակարգի խոստումը

2022 թվականի հունիսի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ մաթեմատիկայի դասավանդող Մենուա Հարությունյանի և ուսանողուհի Արփի Մելիք-Մուշկամբարյանի հարսանյաց ծեսը: Հարսանյաց ծեսի ընթացքում հարսնառը Արևելյան դպրոցում էր: Երբ հարսանքավորները որոշեցին հարսիկին հետ վերադառնալ մայր դպրոց, որոշեցի փակել նրանց ճանապարհը և ստանալ նվեր խոստում ի շահ մեր դպրոցի: Նպատակը մեկն էր՝ ջեռուցման նոր համակարգ ունենալը: Հարսանիքի քավոր Աշոտ Բլեյանը խոստացավ, որ այս տարի կունենանք նոր ջեռուցման ամակարգ: Խոստումը գործ դարձավ և մոտ երկու ամիս տևած աշխատանքների արդյունքում երեկվանից դպրոցում գործարկվեց ջեռուցման նոր համակարգ՝ նոր ցանցով: Ջեռուցման մարտկոցներ տեղադրվեց նկուղային հարկում՝ որը լինելու է մարզադահլիճ և Վերնատանը, որ անցած տարի ջեռուցվում էր էլեկտրական հոսանքով: Ջեռուցումից զատ տաք ջրով ապահովվեց դպրոցի բոլոր լվացարանները: Ջեռուցման կաթսանքերը թվով յոթն են: Մասնագետների կարծիքով այս տարի կխնայեք գազի ծախսը, քանի որ այս կաթսաները ժամանակակից են և ունեն բարձ ՕԳԳ:

Читать далее

Տեսադասեր՝ մաթեմատիկայից

Երբ աշխարհով մեկ տիրում էր Քովիդ -19 համաճարակը և մենք ստիպված անցանք հեռավար կրթության, սովորողների համար սկսեցի պատրաստել տեսադասեր: Տեսադասերի պատրաստում էինք այս մեթոդով՝ ըստ թեմաների: Դրանք այժմ համացանցում ունեն հազարավոր դիտումներ և հավանումներ: Առաջիկայում անպայման դրանց շարքը կհամալրվեն նորերով:

Читать далее