Փութաջան աշխատանք հարևան մակապարտեզներում. Կրթական պարտեզ նախագծի տրամաբանական շարունակությունը

DSC_7089.JPGՎերջին մի քանի օրերին հաճելի աշխատանքային եռուզեռ է տիրում կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 76 և թիվ 93 մակապարտեզների տարածքում: Փութաջան աշխատանքը տեսանելի է անգամ մեծ հեռավորությունից: Նախ թիվ 76 մանկապարտեզի արևելյան կողմի ցանկապատված մասում հողի հարթացման աշխատանքաներ էին ընթանում տեխնիկայի օգնությամբ, իսկ երեկ՝ մանակապարտեզի աշխատակազմը կարմիր ավազով վերջնական տեսքի էր բերում տարածքը: Իսկ 93 մակապարտեզում ոչ այդքան մեծ բայց, դարձյալ համախմբված աշխատանքներ էր կատարվում՝ բակային տարածքի մաքրություն, մոլախոտերի ոչնչացում: Читать далее

Երբ ամենուր սեբաստացի սովորողի ձեռքի գործ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

новый коллажԱյսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեծ շուքով անցկացվեց ամենամյա հարիսայի ծեսը: Ծեսին մասնակցող կրթահամալիրի դպրոցներն ու քոլեջի անձնակազմը ջանք չէին խնայել հյուրերին, ծնողական համայնքին և սովորողներին հավուր պատշաճի  հյուրասիրու համար: Читать далее

Կրթօջախը գաղութ մի՛ դարձրեք, ազա՛տ ապրեք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

DSC_5530ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզն ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող N 93 մանկապարտեզը գործում են կողք կողքի՝ միևնույն տարածքում: Իրարից առանձնացված են մի հողաթմբով: Читать далее

«Նոյեմբերիկ» ստուգատես արևելյան դպրոցում. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_5277Նախագիծը կարող եք տեսնել այս հղումով՝ «Նոյեմբերիկ» ստուգատես․ Գեղարվեստը կրթահամալիրում

Սեբաստացու օրերին ընդառաջ  ստեղծել  «Հինգ տարեկանների երգչախումբ» ։  Читать далее

Շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների քննարկում նախարարի հետ. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_4719.JPG Էրիկ Գրիգորյան <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի շրջանավարտ`  Շրջակա միջավայրի նախարար,  4-րդ դասարանի սովորող Վահագն Գրիգորյանի հայրիկ Թեման՝ շրջակա միջավայր Читать далее

Հարթակում են ծնողները-երեխաները․ կենտրոնում՝ ընտանիքը. ՖՈՏՈՇԱՐՔ

DSC_4437.JPGԱրևելյան դպրոցի ընթերցասրահում այսօր և առաջիկա օրերին կլինեն շատ կարևոր հանդիպումներ: Այսօր տեղի ունեցավ դպրոցի 5-րդ դասարանի սովորող Լեո Աղաբեկյանի մայրիկի՝ Լուսինե Մուրադյանի հետ, ով լրագրող է, հանրային ռադիոյի «Երաժշտական առավոտի» հաղորդավար: Читать далее

Մի սեբաստացու պատմություն

DSC_3243.JPG2018 թվականն էր, ավարտեցի ուսումս մանկավարժական համալսարանում  և  սկսեցի փնտրել  մասնագիտական աշխատանք: Հայտարարությունների կայքերից մեկում հանդիպեցի, որ կրթահամալիրում  փնտրում են մաթեմատիկայի ուսուցիչ: Անմիջապես զանգահարեցի և ինձ պատասխանեց Հարավային դպրոցի ղեկավար Շամիրամ Պողոսյանը, ով ներկայացրեց աշխատանքի բնույթն ու պայմանները: Անմիջապես վերադարձա Երևան, անցա մուտքի ճամբարը, քառօրյա վերապատրաստումն ու կրկին վերադարձա գյուղ: Որոշ ժամանակ անց մեզ վերապատրաստող Լուսինե Բուշից  փորձեցի ճշտել, թե արդյո՞ք լինելու է իմ աշխատանքը: Վերջինս ասաց, որ պետք է սպասեմ մինչև ինձ կանչելը: Հուլիս ամսվա վերջին օրերին  զանգահարեցին և տեղեկացրեցին, որ պետք է մասնակցեմ ճամփորդության դեպի Վայոց Ձորի մարզ: Այդպես գնացինք Արատես, որը եղավ իմ առաջին, բայց չստացված ճամփորդությունը, քանի որ չհասանք Արատես՝ Շատինում հայտնի դեպքերի պատճառով: Վերադարձին Տիար Բլեյանն ասաց, որ Արատեսի համար բացեմ ուսումնական բլոգ և սկսեմ աշխատել այդ բլոգի վրա: Այդպես սկսվեց իմ աշխատանքը կրթահամալիրում: Ինչևէ, գոհ եմ, որ աշխատանքի անցա հենց այստեղ, որովհետև այն ազատությունն ու  ստեղծագործելու կարողությունն, որ տալիս է կրթահամալիրը չի կարող տալ այլ հաստատություն: Սովորելու տարիներին նույնիսկ չեմ մտածել, որ երբևէ հնարավոր է աշխատեմ որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Ուզում եմ հատկապես շնորհակալ լինեմ Արևելյան դպրոց-պարտեզի ողջ մանկավարժական կազմին ինձ այդքան օգնելու համար: Այս տարի ես մի բան հասկացա, որ մանկավարժի համար ամենակարևորը  փորձ ասվածն է, երբ ինքդ զգում ես, որ անցյալ տարիների համեմատ դարձել ես ավելի հմուտ  ու ինքնավստահ: