4-3 դասարան

Պատրաստվում ենք ստուգումներին՝ 25-28

Գիտելիքների ստուգման թեստ 1

Գիտելիքների ստուգման թեստ 2

Նախագիծ 4-րդ դասարան՝ պատրաստում ենք տեսադաս

Հեռավար ընտանեկան ուսուցում մայիսի 18-21

Նախագիծ 4-րդ դասարան՝ պատրաստում ենք տեսադաս

Գիտելիքների ստուգման թեստ 10

Հեռավար ընտանեկան ուսուցում մայիսի 11-14

Գիտելիքների ստուգման թեստ 9

Հեռավար ընտանեկան ուսուցում մայիսի 4-7

Առաջադրանքներ՝ Կրկնություն

Հեռավար ընտանեկան ուսուցում ապրիլի 27-30

Առաջադրանքներ՝ Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Ապրիլի 20-24

Առաջադրանքները՝ Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը

Ապրիլի 13-16

Սիրելի սովորողներ՝ ներկայացնում եմ ապրիլի 13-16 ընկած ժամանակահատվածի համար նախատեսված տեսադասը և առաջադրանքները: Հիշեցնեմ, որ պատասխանները պետք է ուղարկեք մինչև ապրիլի 16-ը ժամը 18:00 :

Առաջադրանքներ՝ Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատումը

Ապրիլի 6-10

IMG_12004-րդ դասարան

Թեմա՝ Կոտորակ

Առաջադրանքների փաթեթ

Մարտի 30 ապրիլի 3

Սույն նախագծով կկազմակերպվի հեռավար ուսուցումը, կհրապարակվի ուսումնական նյութերը, առաջադրանքները մարտի 30-ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածի համար: Նախատեսված է 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների համար: Յուրաքանչյուր դասարանի հետ կուսումնասիրենք 1 նոր թեմա իսկ մյուս օրերին կկատարենք առաջադրանքներ այդ թեմայի և անցած թեմաների վերաբերյալ: Սիրելի սովորողներ, կատարված առաջադրանքները հրապարակեք բլոգում և հղումը ուղարկեք ինձ:

4-րդ դասարան

Թեմա՝ Մասերի համեմատում

Առաջադրանքները ըստ օրերի

30.03.2020

31.03.2020

01.04.2020

02.04.2020

 

5-րդ դասարան

Թեմա՝ Կոտորակների հանում

Առաջադրանքները ըստ օրերի՝

Կարող եք կատարել այս նաև այս առցանց առաջադրանքները:

30.03.2020

31.03.2020

01.04.2020

02.04.2020

 

 

Մարտի 16-23

Սիրելի սովորողներ, հայտնի դեպքերի հետ կապված սկսում ենք առցանց ուսուցում: Յուրաքանչյուր առավոտ, միչև ժամը 10:00-ն այստեղ կհրապարակվեն տեսական նյութը` ըստ դասարանների, առաջադրանքները՝ առաջիկա երկու օրվա համար: Կարող եք առաջադրանքները կատարել մաս-մաս, կարող եք միանգամից, միայն հասկանանք, հարցեր ունենալու դեպքում գրե՛ք (smbat.petrosyan@mskh.am), զանգահարեք ( 094-12-06-94): Սկզբից կարդում եք տեսական նյութը, նայում օրինակները, որից հետո նոր անցնում առաջադրանքների կատարմանը: Առաջադրանքները հրապարակում եք ձեր բլոգներում՝ ցանկալի է ֆայլով, ինչպես ես եմ հրապարակում:

Պարապմունք 71

10.03.2020

Թեմա՝ Մաս և ամբողջ

Առաջադրանքներ

Պարապմունք 70

09.03.2020

Թեմա՝ Մաս և ամբողջ

Դասի նյութը և առաջադրանքները տես այստեղ

27.02.2020

Ինքաստուգում

Անուն______________________
Ազգանուն__________________
Դասարան__________________
1-9 առաջադրանքների ճիշտ պատասխանի դիմաց դնում ենք + նշան

1. Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 5 է, միավորը 4, իսկ մնացած կարգերում գրված է 7:
1) 77475
2) 77574
3) 75774
4) 74775

2.  Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը:
1) 5-ով
2) 50-ով
3) 500-ով
4) 5000-ով
3. Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:
1) 21
2) 40
3) 56
4) 60
4.  Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 7 կմ 50 մ > 7 կմ * 1մ
1) 4
2) 5
3) 6
4) 7

 

5.  Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:
1) 2466, 5159, 78427, 62436
2) 2466, 5159, 62436, 78427
3) 78427, 62436, 2466, 5159
4) 78427, 62436, 5159, 2466
6. Ավտոմեքենան ընթանում է 80 կմ/ժ հաստատուն արագությամբ: Այն 3 ժամում կանցնի՝

1. 80 կմ
2. 180 կմ
3. 160 կմ
4. 240 կմ
7.  Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կգ 7 գ -ը գրամներով:
1) 507 գ
2) 5700 գ
3) 5070 գ
4) 5007 գ
8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 42 ր-ն րոպեներով:
1) 542 ր
2) 292 ր
3) 342 ր
4) 162 ր
9.  Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 28 սմ: Գտի՛ր քառակուսու պարագիծը: Նշի՛ր ճիշտ պատասխանը:
1) 14 սմ
2) 56 սմ

3) 112 սմ

4) 196 սմ

10. Դի՛ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:
3200 : 40 + 20 x 8 = 800
11. Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:
1, 5, 10, 16, …. :

Պարապմունք 69

26.02.2020

Առաջադրանքներ

  1. Միևնույն կետից հակառակ ուղղություններով շարժվեցին երկու ավտոմեքենա: Առաջինի արագությունը 60 կմ/ժ էր, երկրորդինը՝ 30 կմ/ժ –ով ավելի: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժամ հետո:
  2. Արտահայտի՛ր նշված միավորներով
  • 840 ր = * ժ
  • 8000 ր = * ժ * ր
  • 74 ժ = * օր * ժ
  • 216 տարի = * դար * տարի
  1. Կատարի՛ր մնացորդով բաժանում
  • 16 : 6 =
  • 25 : 3 =
  • 42 : 11 =
  • 124 : 12 =
  • 371 : 10 =
  1. Փակագծե՛ր դիր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն
  • 34 – 3400 : 75 + 25 = 0
  • 125 – 125000 : 1540 – 540 = 0

Պարապմունք 68

25.02.2020

Առաջադրանքներ

  1. Ավտոմեքենան 3 ժամում անցավ 180 կմ: Այդ նույն արագությամբ նա գնաց ևս 2 ժ: Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ 5 ժամում:
  2. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու հետիոտն: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 30 րոպե հետո, եթե մեկի արագությունը 55 մ/ր է, իսկ մյուսինը՝ 10 մ/ր-ով պակաս:
  3. Կատարի՛ր գործողությունները
  • 24 դմ 8 սմ + 14 դմ 6 սմ – 5 դմ 8 սմ
  • 11 ժ 28 ր – 3 ժ 42 ր – 3 ժ 40 ր
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a=600
  • (3000 – a x 5) : a + 2800
  • 7 x (a + a : 5) – 780

 

Պարապմունք 67

24.02.2020

Թեմա՝ Տարի: Տարեթիվ

2020  թվականի նախորդ տարին  2019 -ն է, դրա հաջորդը՝  2021 -ը: Այսպես հետ գնալով կհասնենք  1  թվականին: Քրիստոսի ծննդյան տարին համարում են  1  թվականը: Տարիների հաշվարկը կատարում են  1  թվականից: Յուրաքանչյւոր տարվա սկիզբը հունվարի  1 -ն է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի  31 -ը:

1 -ից  101  թվականները  1 -ին դարն են:

101 -ից  200  թվականները  2 -րդ դարն են:

201 -ից  300  թվականները  3 -րդ դարն են:

301 -ից  400  թվականները  4 -դր դարն են:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է  362  թվականին: Ուրեմն, Մաշտոցը ծնվել է  4 -րդ դարում:

Հայաստանը Քրիստոնեությունը որպես պետական կրոն է հռչակել  301  թվականին:

Ուրեմն, Հայաստանը Քրիստոնեությունը ընդունել է  4 -րդ դարում:

Դարը պարզելու ընդհանուր կանոնը հետևյալն է:

Պարզելու համար, թե ո՞ր դարից է տրված թվականը, պետք է տարեթիվը բաժանել  100 -ի և քանորդին (կամ թերի քանորդին, եթե բաժանումը մնացորդով է) գումարել  1 :

Օրինակ

ա.  2017  թվականը  21 -րդ դարից է:

Իրոք,  2017:100=20(17մն.) :

Մնացորդով բաժանման թերի քանորդը  20 -նն է: Գումարում ենք  1  և ստանում  21

բ. Ո՞ր դարին է պատկանում  1547  թվականը:

Քանի որ  1547:100=15(47մն.) , ապա թերի քանորդը  15 -ն է: Գումարենք  1

Պատասխան՝  1547  թվականը  16 -րդ դարից է:

Առաջադրանքներ

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստեղծվել է 1989 թվականին: Քանի՞ տարի հետ կնշենք ստեղծման 35 ամյակը:
  2. Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու կառուցումը սկսվել է 1995 թվականին և ավարտվել 2004 թ.: Քանի՞ տարում է կառուցվել եկեղեցին:
  3. 1991 թվականին հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Քանի՞ տարեկան է անկախ Հայաստանի Հանրապետությունը: Ե՞րբ է լրանում ՀՀ-ի անկախության 50-ամյակը:
  4. Ավտոմեքենան A քաղաքից B-ն հասավ 3 ժամում: Որքա՞ն է քաղաքների միջև հեռավորությունը, եթե ավտոմեքենան առաջին 1 ժամում ընթացել է 60 կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ երկու ժամում՝ 20 կմ/ժ-ով ավելի արագությամբ:

Պարապմունք 66

20.02.2020

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ, արագություն

  1. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում՝ 60 կմ/ժ արագությամբ: Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարհը , եթե ընթանար 20 կմ/ժ-ով ավելի արագությամբ:
  2. Միմյանցից 450 կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժ հետո: Դրանցից մեկի արագությունը 80 կմ/ժ էր: Հաշվի՛ր մյուսի արագությունը:
  3. Կատարի՛ր գործողությունները
  • 8 լ 250 մլ + 6 լ 45 մլ + 3 լ 750 մլ
  • 5 կմ 250 մ+ 600 մ + 6 կմ 400 մ

Պարապմունք 65

18.02.2020

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ, արագություն

  1. Գնացքի արագությունը 85 կմ/ժ է: 4 ժամում քանի՞ կմ ճանապարհ կանցնի այն:
  2. Կովը 1 օրում ուտում է 20 կգ խոտ: Որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 5 կովի 1 շաբաթ կերակրելու համար:
  3. Ծորակից 1 ժամում հոսում է 240 լ ջուր: Քանի՞ ժամում կլցվի 2880 լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով:
  4. Արտագրի՛ր և լրացրո՛ւ բաց թողնված թվերն ( # ) ու թվանշանները ( * ):
  • 3000 + # + # + 5 = * 16 *
  • # x 10000 + # x 10 + 2 x 1 =3 ** 5 *

Պարապմունք 64

17.02.2020

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ, արագություն

  1. Հեծանվորդը 1 ժամում անցնում է 20 կմ:
  • Քանի՞ կմ նա կանցնի 2 ժամում:
  • 80 կմ ճանապարհը որքա՞ն ժամանակում կանցնի, եթե 40 կմ անցնելուց հետո 1 ժամ հանգստանա:
  1. Ավտոմեքենան քանի՞ կիլոմետր կանցնի 4 ժամում, եթե նա շարժվի հաստատուն՝ 70 կմ/ժ արագությամբ:
  2. Ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 400 կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը: A քաղաքից դուրս գալուց 3 ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից:
  3. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու ավտոմեքենա : Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60 կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 75 կմ/ժ:

Պարապմունք 62

13.02.2020

Թեմա՝ Ամփոփիչ առաջադրանքներ

  1. Ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը:
  • 203 : 5 = 40 ( 3 մն. )
  • 203 : 5 = 4 ( 3 մն.)
  • 203 : 10 = 20 ( 3 մն. )
  1. Արտահայտի՛ր նշված միավորներով
  • 67 դմ = * մ * դմ
  • 6734 մ = * կմ * մ
  • 6005 մլ = * լ * մլ
  • 2304 մլ = * լ * մլ
  • 725 ր = * ժ * ր
  • 3601 ր = * ժ * ր
  1. Ընտրի՛ր այն թվերը, որոնք պատիկ են 5-ին:

124, 390, 2058, 52,585, 260, 6, 3200, 324, 185, 4, 506, 2902, 8, 442,334,425, 2256, 2055, 2380

  1. A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին երկու ավտոմեքենա : Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինն անցել էր 120 կմ, իսկ երկրորդը 15 կմ-ով պակաս: Այդ պահին որքա՞ն էր նրանց միջև հեռավորությունը:

Պարապմունք 61

11.02.2020

Թեմա՝ 2-ի բաժանելիության հայտանիշը

Բոլոր զույգ թվերը առանց մնացորդի բաժանվում են 2-ի:

Բոլոր զույգ թվերը 2-ի պատիկ են:

  1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ի:
  • 326 + 24
  • 1562 – 28
  • 1575 – 24 – 24
  • 2 x 277 – 211
  • 4527 – 106 – 101
  • 2 x 251
  1. Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր արդյունքը:

Օր. 248 : 5 = 49 ( 3 մն. )

Ստ. 49 x 5 + 3 = 248

  • 2090 : 2 =
  • 2794 : 5 =
  • 375 : 10 =
  • 370 : 10 =
  1. Աննան 24 ձվի համար վճարեց 640 դրամով ավելի, քան Անին՝ 16 ձվի համար: Որքա՞ն վճարեց նրանցից յուրաքանչյուրը:
  2. Լրացուցիչ խնդիր:

Արայի մոտ կա 500 և 200 դրամանոց ընդհանուր թվով 25 մետաղադրամ: Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 9200 դրամ է: Արան քանի՞ 500 և քանի 200 դրամանոց մետաղադրամ ունի:

Պարապմունք 60

10.02.2020

Թեմա՝ Զույգ և կենտ թվեր

1, 3, 5, 7, 9 թվանշանները կենտ են, քանի որ չեն բաժանվում 2 -ի:

2, 4, 6, 8, 10 թվանշանները զույգ են, քանի որ բաժանվում են 2 -ի:

  1. Հետևյալ թվերից որո՞նք են զույգ և որո՞նք կենտ

1, 7, 12, 14, 23, 69, 58, 17, 256, 4700, 5810, 257, 149, 2500, 777, 1416, 152478, 3347850

  1. Ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը:
  • 2012 : 2 = 1039 (1 մն.)
  • 5020 : 100 = 5 (20 մն. )
  1. Կատարի՛ր գործողությունները
  • 42 դմ 7 սմ + 5 դմ 8 սմ
  • 22 տ 210 կգ + 2 տ 880 կգ
  • 12 ժ 20 ր – 2 ժ 40 ր
  1. Ի՞նչ թիվ պետք է լինի աստղանիշի փոխարեն, որ ստացվի ճիշտ հավասարություն
  • 3360 : * = 105
  • 3232 = * : 52
  • 22004 = 11233 + *
  • * — 215 = 48001
  1. Երկու թվերի գումարը 560 է: Այդ թվերից մեկը մյուսից փոքր է 6 անգամ: Որո՞նք են այդ թվերը:

Պարապմունք 59

06.02.2020

Թեմա՝ 5-ի բաժանելիության հայտանիշները

  1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքները պատիկ են 5-ին:
  • 3036-321
  • 3326-196+214
  • 2222-233+766
  • 5555-55-2570
  1. Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով: Այդ թվերից ո՞րն է 5-ի բաժանվում առանց մնացորդի:

3285, 4789, 250, 147, 360

  1. Արկղում կա 5 անգամ ավելի խաղող, քան զամբյուղում: Որքա՞ն խաղող կա դրանցից յուրաքանչյուրում, եթե արկղում ու զամբյուղում միասին կա 60 կգ:
  2. Լրացրու՛ բաց թողնված թվերն (#) ու թվանշանները (*)
  • 20000 + # + # + 5 =*301*
  • # x 100000 + # x 100 + 2 = 3**2**
  1. Կատարի՛ր գործողությունները

9 օր 4 ժ 25 ր + 3 օր 21 ժ 60 ր =

12 տ 3 ց 150 կգ + 4 տ 8000 կգ =

Պարապմունք 57

04.02.2020

Թեմա՝ 10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները

  1. Գրի՛ր երեքական թիվ, որոնք.

Ա) առանց մնացորդի բաժանվեն 10-ի

Բ) առանց մնացորդի բաժանվեն 100-ի

Գ) առանց մնացորդի բաժանվեն 1000-ի

  1. 70-ը ներկայացրու՛ այնպիսի երկու գումարելիների գումարի տեսքով, որոնք լինեն 5-ի պատիկ:
  2. Արտահայտի՛ր նշված միավորներով
  • 320 ժ = * օր * ժ
  • 452 մմ = * սմ * մմ
  • 675 կգ = * ց * կգ
  1. Կատարի՛ր գործողությունները
  • 8 օր 14 ժ + 6 օր 12 ժ
  • 24 ժ 15 ր – 6 ժ 17 ր
  • 5 ր 40 վ + 7 ր 20 վ
  1. Երկու մեքենայով շինհրապարակ բերեցին 14 տ ցեմենտ: Առաջինում կար 2 տ-ով ավելի, քան երկրորդում: Որքա՞ն պետք է վճարել նրանցից յուրաքանչյուրին, եթե 1 տ ցեմենտն արժե 47000 դրամ:

Պարապմունք 56

03.02.2020

Թեմա՝ Պատիկ և բաժանարար

  1. Տրված թվերից ընտրիր 4-ի պատիկները

1, 4, 5, 6, 11, 12, 14, 16, 24, 34, 40, 56,

80, 84, 100, 104

  1. Յուրաքանչյուր թվի դիմաց գրիր նրան պատիկ 5 հատ թիվ

Օր. 2 – 4, 6, 8, 10, 12,

3-

5-

6-

7-

8-

  1. Գրի՛ր հետյալ թվերի բոլոր բաժանարարները

Օր. 4-1, 2, 4

12-

15-

30-

47-

  1. Եթե Աննան իր գնած ժապավենը բաժանի 7 մ երկարությամբ կտորների, կառաջանա 6 կտոր, և կավելանա 2 մ ժապավեն: Քանի՞ մետր ժապավեն է գնել Աննան:

Պարապմունք 55

30.01.2020

Թեմա՝ Առաջադրանքներ մնացորդով և առանց մնացորդի բաժանման վերաբերյալ

  1. Կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր
  • 27 : 5
  • 279 : 10
  • 1564: 1000
  • 1589 : 100

2. Կատարի՛ր գործողությունները

  • 8 կգ 650 գ + 6 կգ 350 գ
  • 5 կգ 870 գ + 7 կգ 430 գ

3. Տիգրանուհին որոշել է օրական կարդալ 12 էջ: Քանի՞ օրում նա կընթերցի 128 էջանոց հեքիաթների ընտրանին: Վերջին օրը նա քանի՞ էջ պիտի կարդա:

4. Միլենան ունի 450 դրամ: Այդ գումարով ամենաշատը քանի՞ տետր նա կարղ է գնել, եթե մեկ տետրն արժե 70 դրամ:

5. Կազմի՛ր մնացորդով բաժանման վերաբերյալ երկու խնդիր և լուծիր:

3-րդ ուսումնական շրջանի մեկնարկ

Պարապմունք 53

23.01.2020

Թեմա՝ Բաժանում մնացորդով

  1. Բաղադրիչները կլորացրո՛ւ միչև տասնյակներ և կատարի՛ր գործողությունները:
  • 438+161
  • 549-151
  • 291+325+12
  • 174+38-102
  1. Աստղանիշները փոխարինի՛ր գործողության այնպիսի նշաներով, որ ստանաս հավասարությունններ
  • 310 * 220 * 180 = 710
  • 260 * 260 * 120 = 400
  1. 115 մ երկարությամբ փողոցում ծառեր էին տնկում: Որոշված էր՝ փողոցի յուրաքանչյուր 15 մ-ի վրա տնկել 8 ծառ: Արդյո՞ք ծառերի քանակը կհերիքի, եթե կա ընդամենը 64 տնկի:

Պարապմունք 52

21.01.2020

Թեմա՝ Բաժանում մնացորդով

  1. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 8:5
  • 16:5
  • 17:5
  • 36:15
  1. Վաճառականը, վճարելով 14000 դրամ, գնեց որոշ քանակությամբ բրինձ և հավասարաչափ լցրեց 20 պարկերի մեջ: Ի՞նչ գնով պետք է վաճառի նա մեկ պարկ բրինձը, որպեսզի արդյունքում ունենա 2000 դրամ եկամուտ:
  2. Ունենալով միայն 8 լ և 3 լ տարողությամբ դատարկ ամաններ, ինչպե՞ս կարելի է ծորակից վերցնել 10 լ ջուր:
  3. Հաշվի՛ր 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելիս ստացված 4 եռանկյուններից երեքի մակերեսների գումարը:

Պարապմունք 44

12.12.2019

Թեմա՝ Անցածի կրկնություն

  1. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
  • 24 : * = 4
  • 67 : * = 1
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 25 ց – 61 կգ =
  • 72 ց 42 կգ – 65 կգ =
  1. Արտադրիչներից մեկը ներկայացնելով որպես երկու թվերի գումար՝ հաշվումները կատարե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 36
  • 5 x 92
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
  • 4607 — * = 2278
  • * — 1248 = 3358
  1. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 25 x 2 + 25 x 3 + 25 x 5 =
  • 32 x 16 + 32 x 4 + 32 x 5 =
  1. Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.
  • 6 x 40 x 5=
  • 5 x 20 x 314 =
  1. Գտե՛ք անհայտ թիվը, որը նշանակված աստղանիշով.
  • + 40 = 57
  • 83 + * = 83

Պարապմունք 43

10.12.2019

Թեմա՝ Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

  1. Երկու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը 60: Գտնել այդ թվերը:
  2. 2 պարկերից առաջինում կար 36 կգ ալյուր: Երբ վաճառողը այդ պարկից 6 կգ այլուր լցրեց երկրորդ պարկի մեջ, ապա պարկերում ալյուրների քանակաները հավասարվեցին: Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում:
  3. Լրացրու՛ աղյուսակը
a 2044 64080
b 7 80
A x b-a:b=
  1. Գտնել արտահայտության արժեքը՝ 14+8:2-7=

Պարապմունք 42

09.12.2019

Թեմա՝ Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

  1. Արմենն ու Անին ապրում են նույն շենքում: Առավոտյան Արմենն ու Անին միաժամանակ գնացին դպրոց՝ Արմենը ոտքով, իսկ Անին՝ հեծանիվով: Արմենը դպրոց հասավ 27 րոպեում, իսկ Անին 9 րոպեով շուտ: Քանի՞ րոպեում դպրոց հասավ Անին:
  2. Երկու քաղաքներից իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա: Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 717 կմ, իսկ մյուսը՝ 184 կմ: Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:
  3. Ավտոբուսը երեխաներին դպրոցից ճամբար էր տանում: Երբ ավտոբուսն անցավ n կմ, վարորդը նկատեց ճանապարհի ցուցանակը այն մասին, որ մինչև ճամբար մնացել է 79 կմ:
  • Քանի՞ կմ էր դպրոցից ճամբար հեռավորությունը:
  • Պատասխանում գրիր ստացված արտահայտությունը:
  1. Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին մարզիկն ու հեծանվորդը: Որոշ ժամանակ անց մարզիկը անցել էր 17 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 8 կմ էր: Քանի՞ կմ էր անցել հեծանվորդը:
  2. Բեռնատարն անցավ 402 կմ, իսկ մարդատարը նույն ժամանակում անցավ 83 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ մարդատարը:
  3. Երկու ավտոբուս շարժվեցին ավտոկայանից: Առաջինը անցավ 32 կմ և հասավ նպատակակետին: Երկրորդը սկզբում անցավ առաջինից 2 անգամ քիչ ճանապարհ մինչև բենզալցակայանը, լիցքավորվեց, ապա շարունակեց ճանապարհը և անցավ ևս 292 կմ: Քանի՞ կմ անցավ երկրորդ ավտոբուսը:
  4. Բեռնատարը առաջին օրը անցավ 259 կմ, երկրորդ օրը՝ 111 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցածից 33 կմ-ով ավելի: Քանի՞ կմ նա անցավ երրորդ օրը:

Պարապմունք 41

05.12.2019

Լրացուցիչ առաջադրանքներ

  1. Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 3 է, միավորը՝ 4 , տասհազարավորը՝ 2, մնացած թվանշանները՝ 6։
  1. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
4․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելին մեծացնենք 10-ով։
5․ Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
6․Քառակուսու պարագիծը 24 մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
7․ Հաշվիր արտահայտության արժեքը
(3000 + 80‧5) : 100 + 270
8․ Երկու արկղում միասին կա 50 կգ խնձոր։ Երբ առաջին արկղից 10 կգ լցրեցին երկրորդ արկղի մեջ, արկղերում խնձորների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ խնձոր կար արկղերից յուրաքանչյուրում։
9․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։
10․Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝
12*9>1236։

Պարապմունք 40

02.12.2019

Թեմա՝ Բաժանում եռանիշ թվի

  1. Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։
  2. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 15-ով։
  3. Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  4. Հաշվիր 2522-2‧320+6։(1+2) արտահայտության արժեքը։
  5. Երկու պարկում միասին կա 20 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 6 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։
  6. Քառակուսու կողմը 3 մ է։ 5 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։
  7. Հաշվիր արտահայտության արժեքը 23200։(50+100:2)-2‧110+60։(1+2) ․
  8. Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝

49*9<4936։

  1. Քառակուսու 3 կողմերի գումարը 18 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

Պարապմունք 39

28.11.2019

Թեմա՝ Բաժանում եռանիշ թվի

  1. Կատարի՛ր բաժանում
  • 451200 : 1410 =
  • 138930 : 4210 =
  1. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով
  • 4515: 301 =
  • 2940 : 245 =
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
  • 202 x * =4646
  • 25344 = * x 72
  • 1002 = * + 5030
  • 70486 — * = 5200
  1. Տիգրանը գնեց 15 կգ ծիրան, իսկ Արան՝ 12 կգ: Արան վճարել է 360 դրամով քիչ. քան Տիգրանը: Նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն է վճարել իր գնած ծիրանի համար:

Պարապմունք 37

26.11.2019

Թեմա՝ Կապը թվաբանական գործողությունների միջև
  1. Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով:
  • 3697 + 637 =
  • 4566 +233 =
  • 4589 + 332 =
  • 9999 + 1110 =
  1. Կատարի՛ր հանում և արդյունքը ստուգի՛ր հանումով:
  • 2478 – 369 =
  • 5666 – 555 =
  • 12369 – 8966 =
  • 45777 – 888 =
  1. Կատարի՛ր բազմապատկում և արդյունքը ստուգի՛ր հանումով:
  • 452 x 30 =
  • 2300 x 45 =
  1. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով:
  • 1620 : 45 =
  • 8125 : 125 =

Պարապմունք 36

25.11.2019

Թեմա՝ Անհայտ բաժանարարի գտնելը
  1. Մայիսին 1 կգ վարունգն արժեր 2000 դրամ, իսկ 1 կգ լոլիկը՝ 1500 դրամ: Հուլիսին վարունգն էժանացավ 8 ագամ, իսկ լոլիկը՝ 5 անգամ: Էժանացումից հետո որքա՞ն կարժենան 3 կգ վարունգը և 4 կգ լոլիկը միասին:
  2. Ուղղանկյան պարագիծը 360 սմ է: Երկարությունը 1 մ է: Գտե՛ք ուղղանկյան մակերեսը:
  3. Համեմատի՛ր.
  • 299 մ 8 դմ + 9 դմ և 300 մ + 7 դմ
  • 399 մ 1 դմ + 8 դմ և 300 մ + 9 դմ
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a=648
  • a x 4 – a : 3 =
  • 7 x a – a : 9 =

Պարապմունք 35

21.11.2019

Թեմա՝ Անհայտ բաժանարարի գտնելը
  1. Գտի՛ր անհայտ բաժանարարը
  • 48 : * = 6
  • 320 : * = 80
  • 4140 : * = 18
  1. Երկու թվերի տարբերությունը 520 է: Հանելին 318-ն է: Գտի՛ր նվազելին և կազմի՛ր հավասարություն:
  2. Տպարանում տպագրված գրքերը 30-ական փաթեթավորվեցին: Ստացվեց 16 փաթեթ և ավելացավ 20 գիրք: Այդ գրքից քանի՞ օրինակ էր տպագրվել:
  3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a=888

302 + (a – 2604 : 6 ) x 62 =

Պարապմունք 33

19.11.2019

Թեմա՝ Անհայտ բաժանելին գտնելը
  1. Գտի՛ր անհայտ բաժանելին.
    • : 5 = 8500
    • 2560 = * :32
  2. Երկու թվերի գումարը 453 է: Գումարելիներից մեկը 39 է: Գտի՛ր մյուս գումարելին և կազմի՛ր հավասարություն:
  3. 10000 – (2012 + 6420) – (3580 — 2012)
  4. Արտադրամասում կաթը շշերի մեջ լցնող հաստոցը 5 րոպեում լցնում է 450 շիշ: Քանի՞ րոպեում այն կլցնի 4500 շիշը:

Պարապմունք 32

18.11.2019

Թեմա՝ Անհայտ արտադրիչ գտնելը
  1. Գտի՛ր անհայտ արտադրիչը.
  • 3715 = 5 x *
  • 2460 = 3 x *
  • 5082 = * x 42
  1. Հաշվի՛ր արտադրության արժեքը.
  • 32 x (324 — 216) + 5166 : (5423 — 5381)=
  1. Համեմատի՛ր.
  • 35 կմ 900 մ – 750 մ և 35 200 մ- 200 մ
  • 82 կմ 600 մ – 550 մ և 82 400 մ – 300 մ
  1. Եթե մայրիկը Սոնային տա ևս 300 դրամ, ապա Սոնան կունենա այնքան գումար, որքան ունի եղբայրը: Հաշվի՛ր, թե նրանցից յուրաքանչյուր որքա՞ն գումար ունի, եթե նրանք միասին ունեն 2500 դրամ:

Պարապմունք 32

14.11.2019

Թեմա՝  Բաժանման ստուգումը բազմապատկումով
  1. 3 բեռնատարներ տեղափոխում էին 12 տ 800 կգ ձմերուկ: Առաջինում կար 3 տ 240 կգ, երկրորդում՝ 1 տ 120 կգ ավելի, քան առաջինում: Որքա՞ն ձմերուկ կար երրորդ մեքենայում:
  2. Սովորողը կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացելլ է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։
  3. Ուշադիր նայե՛ք նկարը և պատասխանեք հարցերին:

d181d0bdd0b8d0bcd0bed0ba.png

  • Քանի արշավական է ապրում այս ճամբարում։
  • Ե՞րբ են նրանք այստեղ եկել. այսօ՞ր, թե՞ մի քանի օր առաջ։
    Ինչո՞վ են եկել։
  • Հեռո՞ւ է արդյոք մոտակա բնակավայրը ճամբարից։
  • Ո՞ր կողմից է փչում քամին՝ հյուսիսի՞ց, թե՞ հարավից։
  • Օրվա ո՞ր ժամային հատվածն է հիմա։
  • Ո՞ւր էր գնացել Արան։
  • Ո՞վ էր երեկ հերթապահը (տվեք անունը)։
  • Այսօր ո՞ր ամսվա ո՞ր օրն է։

Պարապմունք 30

12.11.2019

Թեմա՝  Բազմապատկման ստուգումը բաժանումով
  1. Կատարի՛ր բազմապատկումը և արդյունքը ստուգի՛ր բաժանումով:
  • 723 x 6 =
  • 126 x 90 =
  • 811 x 65 =
  • 621 x 920 =
  1. Բաժանումով ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բազմապատկումը:
  • 715 x 40 = 28600
  • 624 x 42 = 26208
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 12 տարի – 6 ամիս
  • 6 դար – 28 տարի
  • 5 ժ 12 ր – 52 ր
  • 5 տարի 2 ամիս – 8 ամիս
  1. Հայկուհու և Արմենուհու մտապահված թվերի տարբերությունը 400 է, իսկ գումարը՝ 1000 : Ո՞ր թվերն են մտապահել նրանք:

Պարապմունք 29

11.11.2019

Թեմա՝ Բաժանում երկնիշ թվի
  1. Գրետան, Աննան ու Լուսինեն ունեն 72 ուլունք: Եթե Գրետան իր ուլունքներից 2-ը, իսկ Աննան 5-ը նվիրեն Լուսինեին, ապա երեքն էլ կունենան հավասար թվով ուլունքներ: Քանի՞ ուլունք ունի նրանցից յուրաքանչյուրը: ( 308 )
  2. Գտի՛ր անհայտ բաղադրիչը. ( 425 )
  • * : 7 = 1384
  • 3700 = * : 4
  • 4494 : * = 14
  • 32 = 3264 : *
  1. Գտի՛ր օրինաչափությունը և լրացրու՛ աղյուսակը: ( 446 ա )

212

200

188

255

Պարապմունք 28

07.11.2019

Թեմա՝ Բաժանում երկնիշ թվի

  1. Կատարի՛ր բաժանում:
  • 58500 : 25 =
  • 1472 : 23 =
  • 4590 : 45 =
  • 19965 : 33 =
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 12 մ – 6 դ =
  • 62 մ 12 սմ – 28 սմ =
  • 5 կմ – 5 մ =
  • 12 մ 2 դմ – 8 դմ =
  1. 50 մ երկարությամբ մետաղալարի փաթեթն արժե 7500 դրամ: Որքա՞ն պետք է վճարել այդ լարից 24 մ գնելու համար:

Պարապմունք 27

05.11.2019

Թեմա՝ Բազմանիշ թվի բազմապատկումը եռանիշ թվով

  1. Երեք պահեստներում կար 540 պարկ ալյուր: Երբ I-ից 20 պարկ տեղափոխեցին II և 15 պարկ՝ III պահեստ, պահեստներում ալյուրի քանակները հավասարվեցին: Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում:
  2. Հաշվիր արտահայտության արժեքը
  • 2 x 2 x 2 x 99 x 5 x 5 x 5 =
  • 40 x 90 x 50 =
  • 88 x (53 x 16 – 48 x 12) — (7922 — 1188)
  1. Աստղանիշը փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

567 < 5 * 5

60812 < 60 * 05

123178 > 123 * 78

7614 > 76 * 4

Պարապմունք 26

04.11.2019

Թեմա՝ Բազմանիշ թվի բազմապատկումը եռանիշ թվով

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը(286 գ,դ)
  • 548 x 66 =
  • 555 x 555 =
  • 642 x 704 =
  • 6060 : 6 =
  • 9018 : 9 =
  • 6018 : 3 =
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը. (287 բ)

( 153 x 126 – 58 x 24 ) – ( 8000 – 3547 ) =

  1. Կատարի՛ր գործողությունները. (288 բ)
  • 25 ց – 61 կգ =
  • 72 ց 42 կգ – 65 կգ =
  • 5 տ – 5 կգ =
  • 22 տ 2 ց – 8 ց =
  1. Երեք պարկերից I-ում կար 200 կոնֆետ: Երբ I- ից 20 կոնֆետ լցրին II-ի մեջ, 10-ը՝ III-ի մեջ, պարկերում կոնֆետների քանակաները հավասարվեցին: Քանի՞ կոնֆետ կար երկրորոդ և երրոդ պարկերում: (290 բ)

Պարապմունք 25

23.10.2019

Թեմա՝ Հանման ստուգումը գումարումով

  1. Կատարիր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով
  • 672 – 672
  • 90126 – 9008
  1. Գումարումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել հանումը.
  • 90000 – 7777 = 82223
  • 71587 – 42786 = 28801
  1. Գտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր գումարում.
  • * + 348 = 1250
  • * + 2436 = 5437
  • 467 + * = 6278
  1. Երեք թվերի գումարը 5418 է: Առաջինը 333-ով մեծ երկրորդից: Երկրորդը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:

Պարապմունք 24

22.10.2019

Թեմա՝ Գումարման ստուգումը հանումով

  1. Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով ( 225 բ )
  • 672 + 672
  • 91826 + 98
  1. Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը ( 226 բ )
  • 99999 + 555 = 100554
  • 250 + 78970 = 79220

3. Գտի՛ր անհայտ բաղադրիչը ( 229 բ, գ )

  • 4607 — * = 2278
  • * — 1248 = 3358
  • 3007 — * = 2085

4. Կարգային գումարելիների գումարը ներկայացնել թվի տեսքով ( 235 բ )

  • * x 1000 + * x 100 + 3x 1 = 87 * * *

5. Գնացքը երկու օրում անցավ 1255 կմ ճանապարհ: Երկրորդ օրն այն անցավ 25 կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը: Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկու օրում: ( 232 ա )

Պարապմունք 23

17.10.2019

Թեմա՝ Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը.

  1. Երբ առաջին պարկից վերցրին 10 կգ ալյուր, իսկ երկրորդ պարկից՝ 6 կգ, պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին: Պարկերում ալյուրների քանակները հավասարեցնելու համար ամենաքիչը, որքա՞ն ալյուր կարելի էր վերցնել: ( 216 բ)

2. Խանութում կար 10 արկղ խնձոր՝ յուրաքանչյուրում 15 կգ կամ 20 կգ: Վաճառողը 20 կիլոգրամանոց արկղերից 5-ական կիլոգրամ վաճառեց: Քանի՞ կիլոգրամ խնձոր վաճառեց նա, եթե խանութում կար 170 կգ խնձոր: ( 217 բ)

3. Արտահայտի՛ր.

Րոպեներով՝

1 ժ 15 ր 120 վ=

7 ժ 8 ր 180 վ =

Ժամով՝

9 օր 14 ժ 60 ր =

1 շաբաթ 6 օր 4 ժ =

Պարապմունք 22

16.10.2019

Թեմա՝ Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը.

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a = 5 : ( 212 գ )
  • 22 x a x 0
  • 218 x 0 x a
  • 200 x 17 x a
  1. Արտահայտի՛ր նշված միավորներով: ( 213 գ)
  • 7 կգ = * գրամ
  • 2 տ 2 ց = * կգ
  • 6 տ 8 ց 7 կգ = կգ
  • 6 կմ 300 մ = * դմ
  • 5 օր 18 ժ 18 ր = * ր
  1. Համեմատի՛ր: ( 214 բ)
  • 3547 և 3506
  • 4527 և 32506
  • 425136 և 425136

Պարապմունք 20

15.10.2019

Թեմա՝ Գումարման հատկությունների համատեղ կիրառումը

  1. Հաշվի՛ր օգտվելով գումարման հատկություններից
  • 24+48+6
  • 80+320+332
  • 170+30+193
  • 99 + 999 + 9999 + 1 + 1 + 1
  • 17 + 18 +19 +20 + 21 + 22 + 23
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

427400 : ( 4 x 50 ) – ( 34 x 66 – 345 ) : 3 =

  1. Երեք արկղում միասին կա 135 կգ խնձոր: Առաջինում կա 15 կգ ավելի, քան երրորդում, իսկ երկրորդում՝ 12 կգ ավելի, քան երրորդում: Որքա՞ն խնձոր կա յուրաքանչյուր արկղում:

Պարապմունք 19

10.10.2019

Թեմա՝ Բազմապատկման զուգորդական հատկություն

  1. 2 պարկերից առաջինում կար 27 կգ ալյուր: Երբ վաճառողը այդ պարկից 5 կգ վաճառեց և 3 կգ լցրեց երկրորդի մեջ, ապա պարկերում ալյուրների քանակները հավասարվեցին: Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում:
  2. Օգտագործելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 2 x 30 x 5
  • 6 x 4 x 5 x 6
  • 17 x 8 x 4 x 5
  1. Հաշվի՛ր:

72481693_2239550409668806_3285765284132028416_n

Պարապմունք 18

09.10.2019

Թեմա՝ Բազմապատկման զուգորդական հատկություն

  1. Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.
  • 6 x 40 x 5=
  • 5 x 20 x 314 =
  • 70 x 50 x 40 =
  • 6 x 5 x 6 x 5 x 6 x 5 =
  1. Վերականգնի՛ր հավասարությունը.
  • 2 կմ 350 մ + * = 3 կմ
  • 7 կմ 550 մ + * = 10 կմ
  • 2 մ 25 սմ * = 3 մ
  • 2 սմ 2 մմ + * = 15 սմ
  1. Դպրոցում սովորում են 450 սովորող: Հաշվե՛ք, թե քանի՞ աղջիկ և քանի՞ տղա է սովորում՝ իմանալով, որ տղաները 12-ով շատ են աղջիկներց:

Պարապմունք՝ 17

08. 10. 2019

Թեմա՝ Գումարման զուգորդական հատկությունը

  1. Կարենը խաղողի համար վճարեց 450 դրամով ավելի, քան դեղձի համար: Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ:
  2. Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 35-ով: Գտի՛ր այդ թվերը գիտենալով, որ դրանց գումարը 435 է:
  3. Լալայի մտապահված թվից հանելով 45 կստանանք Աննայի մտապահված թիվը: Ո՞րվ թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2349 է:

Պարապմունք՝ 16

07. 10. 2019

Թեմա՝ Գումարման զուգորդական հատկությունը

  1. Հաշվել օգտվելով գումարման զուգորդական հատկությունից

330 + 700 + 300 + 15=

4550 + 50 + 395 + 5 =

5440 + 60 + 493 + 7=

  1. Հաշվիր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից.

Քառանկյան կողմերն են՝

3 սմ 1 մմ

3 սմ 6 մմ

2 սմ 4 մմ

3 սմ 9 մմ

  1. Հաշվիր արտահայտության արժեքը՝

4520 : 4 x 42 – ( 34566 – 1495 : 5)

  1. Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով

45 ր 18 վ

33 մ 6 դմ

32 կգ 50 գ

Պարապմունք 15

03.10.2019

Թեմա՝ Համեմատում

  1. Համեմատիր.
  • 22024 և 22016
  • 653231 և 653231
  • 85447 և 85457
  • 10002 և 100002
  • 14789888 և 14798888
  1. Աստղանիշը փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարությւոն:
  • 7412 > 74*4
  • 6507 > 65*
  • 52785 < 52*15
  • 406754 < 406*54
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

434000 : ( 3454 + 3546 ) + 35 x (20520 : 60 ) =

  1. Ավտոմեքենայի բաքի տարողությունը 60 լ է: Բաքում կա 12 լ բենզին: Կբավականացնի՞ արդյոք 20000 դրամը բաքն ամբողջովին բենզին լցնելու համար, եթե 1 լ բենզին արժե 360 դրամ:

Պարապմունք 14

02.10.2019

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական հատկությունը

  1. Կարգային գումարելիների գումարը ներկայացրու թվի տեսքով:
  • 2 հազ+ * մ. = ***5
  • 4 հազ. + * հ. + 8 մ. = *2**
  1. Որքանո՞վ կմեծանա 642418 թիվը, եթե նրա գրության հինգերորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 9-ով:
  2. Հաշվիր արտահայտության արժեքը.
  • 90231-321 x 2
  • 82848 – (3425 + 415 : 5)
  • (90231 – 321 x 23) – ( 3425 + 415 : 5)
  1. Արտադրամասում 800 լ մասուրի հյութից որոշ քանակությամբ լցրին 3 լ տարողությամբ տուփերի մեջ, որոնք 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:

Պարապմունք 13

01.10.2019

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական հատկությունը

  1. Մեկ արկղի մեջ տեղավորվում է 9 տեղանոց 20 տուփ ձու: Թռչնաբուծական ընկերությունը խանութ առաքեց այդպիսի 25 արկղ ձու: Մեկ ձվի մեծածախ գինը 60 դրամ է: Հաշվիր, թե ընկերությունը որքա՞ն դրամի ձու խանութ առաքեց:
  2. Կատարիր գործողությունները
  • 250 ց + 618 ց + 50 ց
  • 82 ց 42 կգ – 65 ց 5 կգ
  • 5 տ 385 կգ + 12 տ 615 կգ
  • 12 տ 2 ց + 6 տ 5 ց + 8 ց

3. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 36 սմ է:

  • Հաշվիր այն քառակուսու մակերեսը, որի պարագիծը հավասար է այդ եռանկյան պարագծին:
  • Հաշվիր այն հավասարակողմ հնգակյան պարագիծը, որի կողմը հավասար է այդ եռանկյան կողմին:

Պարապմունք 13

30.09.2019

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում

  1. Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

Ա. 50 x 42 x 40=

Բ. 40 x 48 x 25=

Գ. 40 x 70 x 50=

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50

a x 2 x 90 x b=

  1. Հաշվիր արտահայտության արժեքը.

Ա) 3265:5+(9324-8872)x7

Բ) 3264 : ( 160 : 20) : 8

  1. Եթե Տիգրանի մտապահված թիվը մեծացնենք 4 անգամ, կստանանք մի թիվ, որը 5-ի քառապատիկից մեծ է 3 անգամ: Ո՞ր թիվն է մտապահել նա:

Պարապմունք 12

26.09.2019

Թեմա՝ Գումարման տեղափոխական հատկությունը

  1. Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:

12500 + 148+2500+52=

1526+1780+474+220=

  1. Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա կողմերից մեկը 48 մմ է, իսկ մյուսը 18 մմ-ով մեծ է այդ կողմից:
  2. Փակագծե՛ր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

2400 : 40+20 x 5 – 400=0

4500 : 90 – 40 x 7 — 630=0

  1. Եթե Աննայի մտապահված թվից հանենք 20, իսկ Սոնայի մտապահված թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր: Որքանո՞վ է Աննայի մտապահված թիվը մեծ Սոնայի մտապահված թվից: Բե՛ր օրինակներ:

Պարապմունք 11

25.09.2019

Թեմա՝ Գումարման գործողության տեղափոխական հատկությունը

  1. Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:

796+200+4+450=

38000+6550+2000=

42300+142+2000+700=

750+20+880+250=

  1. Կատարի՛ր գործողությունները:

30 կմ + 352 կմ + 170 կմ =

8 կմ 420 մ – 6 կմ 420 մ

5 կմ 385 մ + 7 կմ 615 մ=

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a=4200:

Ա. 72 x ( a – 3500 ) : 6 =

Բ. a x ( a – 4160) : 70 =

Պարապմունք 10

24.09.2019

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

  1. Հաշվել արտահայտության արժեքը

125+150:30 x (185 + 48:8) – 21=

  1. Վարպետը 300 լ խաղողի հյութից լցրեց 2 լ տարողությամբ 75 շիշ: Մնացած հյութը նա լցրեց 3 լիտրանոց շշերի մեջ: Քանի՞ 3 լիտրանոց շիշ օգտագործեց նա:
  2. Հետևյալ թվերը ներակայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով:

158790, 258, 100025

Պարապմունք 9

23.09.2019

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

Ա. 324216- (4300-1200):5

Բ. 2154-55 x (42240 : 60-704)

  1. Հաշվի՛ր:

Ա. 8452 x 62 =

Բ. 1180 x 340=

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a = 3400:

Ա. 5642 x ( a – 3300)

Բ. 9999 : ( a – 3391)

  1. Փակագծեր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

Ա. 600-600-500×5=100

Բ. 600-300-500 : 5 = 400

Պարապմունք 8

19.09.2019

Թեմա՝ Տարբեր կարգի գործողությունների պարունակող արտահայտություններ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

1258+140:70+50x 3-36=

  1. Հայկը գնեց 3 կգ տավարի միս, 2 կգ հավի միս, 1 կգ երշիկ և վճարեց 20000 դրամանոց մեկ թղթադրամ: Որքա՞ն պետք է վաճառողը վերադարձնի նրան:
Անվանումը 1 կգ-ի արժեքը
Տավարի միս 2500 դրամ
Խոզի միս 3500 դրամ
Հավի միս 1800 դրամ
Երշիկ 1200 դրամ
  1. Փորձիր կռահել, թե որ թիվը պետք է գրված լինի դատարկ վանդակում.
125 100 75
188 12
  1. Գրքի և գրչի գների տարբերությունը 680 դրամ է: Որքա՞ն արժե գիրքը, եթե գրիչն արժե 120 դրամ:

Պարապունք 7

18.09.2019

Թեմա՝ Տարբեր կարգի գործողությունների պարունակող արտահայտություններ

Օր. 2458+2476 : 4 – 236 x 5 = 1897

1) 2476:4=619

2)236 x 5 = 1180

3) 2458 + 619=3077

4) 3077- 1180=1897

  1. Հաշվի՛ր

2539+724 x 7=

4078 x 7 -204 : 6+ 777 : 3=

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=648

7 x a – a : 9=

  1. Թվերը ներկայացրու երկու հավասար արտադրիչների արտադրյալի տեսքով:

1, 4, 9, 16, 25, 36, 49, 64, 81, 100

  1. Արտահայտիր նշված միավորներով՝

7 ր 14 վ = * վ

6 օր 12 ժ = * ժ

9 տարի 10 ամիս = * ամիս

12 դար 64 տարի = * տարի

Պարապմունք 6

17.09.2019

Թեմա՝ Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս

  1. Արտահայտեք սմ-ով

14 սմ 60 մմ =

78 մ 15 սմ=

Կատարե՛ք գումարում.

51 սմ 7 մմ + 4 սմ 13 մմ=

14 կմ + 2500 մ + 500 մ =

  1. Սոնան շաբաթվա առաջին երեք օրերին կարդաց օրական 25 էջ, կիրակի օրը՝ 29 էջ, իսկ մյուս օրերին 40-ական էջ: Քանի՞ էջից է կազմված այդ գիրքը:
  2. Հաշվել արտահայտության արժեքը.

14 x 2+150: 5-23=

  1. Գտնել օրինաչափությունը և գրել ևս երկու անդամ

15, 37, 81, 169,…

Պարապմունք 5

16.09.2019

Թեմա՝ Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը
 հաշվելիս
  1. Հաշվիր

Բ) 8592-657+124567-7025=

5100:5x 40:20=

33600:60:70×22=

  1. Արտահայտի՛ր

Սանտիմետրով

5 մ

35 դմ

25մ 7 սմ

4 մ 5 դմ 6 սմ

Մետրով

5 կմ

23 կմ 235 մ

318 կմ 16 մ

400 կմ 4 մ

3.Երկու արկղում կար հավասար քանակությամբ խնձոր: Երբ առաջինի կեսը վաճառեցին, այնտեղ մնաց 12 կգ-ով քիչ, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում նախքան վաճառելը:

Պարապմունք 4

12.09.2019

Թեմա՝ Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:

    1. Հետյալ թվերը ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով

    14707, 15694, 671000

  • Կարգային գումարելիների գումարը գրի առ թվի տեսքով: 60000+2000+50+5 4×100000+ 3 x 100 + 2 x 1 6 հազ + 3 հ.+8 մ.
  • Որքանո՞վ կփոքրանա 434581 թիվը, եթե նրա գրության հազարավորը փոխարինենք 0-ով:
  • Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450 լ ջուր, իսկ երկրորդով 2 անգամ պակաս: Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում երկու ծորակներով միաժամանակ:

Պարապմունք 3

11.09.2019

Թեմա՝ Կարգային միավոր

1.Գրիր այն թիվը, որը պարունակում է միայն

Ա) II կարգում՝ 8 կարգային միավոր, IV կարգում՝ 9 կարգայի միավոր, V կարգում 6 կարգային միավոր

Բ) I կարգում՝ 1 կարգային միավոր, III կարգում՝ 8 կարգային միավոր, VI կարգում՝ 4 կարգային միավոր

  1. Գրիր այն վեցանիշ թիվը, որի միավորը 0 է, հազարավորը՝ 4, հարյուրավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները 3:

3. Կազմիր արտահայտությունը և գտի՛ր.

  • 560 և 70 թվերի քանորդը
  • 560-ից 120-ով փոքր թիվը
  • 990 և 2-ի արտադրյալը
  1. «Առեղծվածների թանգարանը» գիրքն արժե 2100 դրամ: Այն 2 անգամ էժան է «Արտասահմանյան հեքիաթներ» գրքից: Հաշվի՛ր, թե որքան պետք է վճարել այդ երկու գրքերը գնելու համար:

Պարապմունք 2.

10.09.2019

Թիվ և նրա բնութագրումը:

1.

1

2.

2

3.

Снимок

Պարապմունք 1.

09.09.2019

Այսօրվա մեր նյութը թիվն էր և նրա բնութագրումը:

1. Պատասխանել հարցերին:

241789

Քանի՞ նիշ ունի:

Քանի՞ իրարից տարբեր թվանշանններով է գրված:

Քանի՞ հարյուր հազարյակ, տաս հազարյակ, հարյուրյակ, տասնյակ և միավոր է պարունակում:

2. Արտագրի՛ր՝ աստղանիշի փոխարեն տեղադրելով համապատասխան թվանշան:

Снимок

3. Արմենը 4 կգ դեղձ գնելու համար վճարեց 1200 դրամ, իսկ Անին 3 կգ ձմերուկ գնելու համար 4 անգամ պակաս: Ինչքա՞ն արժի դեղձի և ձմերուկի 1 կգ-երը: