Հեռավար ուսուցում 2021-2022

4-րդ դասարան

Լանա Մկրտչյան

Էլ․ հասցե lana-nd@mskh.am

09.04.2022-15.04.2022

Թեմա՝ Խնդիրներ տարիքների վերաբերյալ

  1. Նարեն    8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից քանի՞ տարով մեծ կլինի:
  • Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից քանի՞ տարով փոքր կլինի:
  • Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
  • Արթուրի պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։
  • Արմենի և    իր մայրիկի     տարիքների գումարը    30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
  • 2 տարի առաջ եղբորս և իմ տարիքների գումարը 18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
  • 5 տարի առաջ իմ և տատիկիս տարիքների գումարը 66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։
  • Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25 տարով, հայրիկս մայրիկիցս մեծ է 3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
  • ես 8 տարեկան եմ , եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
  1. Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ 5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
  2. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո որքա՞ն կլին իմ և Աստղիկի տարիքների գումարը։

Առաջադրանքներ

  1. Համեմատիր:
  • 7/10 տ և 9/10 տ
  • 9/8 կգ և 9/4 կգ
  • 9/6 գ և 15/6 գ
  • 24/3 ժամ և 24/6 ժամ

2.Հաշվի՛ր արտահայտությունների արժեքները:

  • 100·(492:4+2880‬:20)=
  • 2015-(1680+320):10=
  • 8115-(2490-190):20=
  • (1000-80•5):60+390=
  • 16‧(5670:3-890)=
  • (2000 + 60‧5) : 100 + 27=
  • 50·(3600:12-360:20)=

3.Արտահայտիր նշված միավորներով:

  • 1/2 ժամ = ? րոպե
  • 3/6 ժամ = ? րոպե
  • 2/5 կգ= ? գ
  • 9/5 ց= ? կգ
  • 5/7 շաբաթ= ? օր
  • 1/5 մ= ? սմ
  1. Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝  դրա 5/6-մասը:  Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագուններում:
  2. A-ից B    ճանապարհը  900կմ: Միաժամանակ A կետից դուրս եկավ ավտոբուսը, որի արագությունը 40կմ/ժ է, իսկ B կետից մեքենան՝ 60 կմ/ժ արագությամբ:  Քանի՞ ժամ հետո  նրանք կհանդիպեն:
  3. Գծի՛ր ուղղանկյունանիստ(Geogebra.org), որի երկարությունը լինի 18սմ, լայնությունը՝ 2դմ, իսկ բարձրությունը՝ 21սմ: Հաշվի՛ր նրա ծավալը:

Հուշում.  1դմ=10սմ

4. Ուղղանկյան երկարությունը 24 սմ, իսկ լայնությունը երկարության 2/3 մասը: Որքա՞ն է ուղղանկյան պարագիծը և մակերեսը:
5.Կոտորակները կրճատիր

  • 25/100=
  • 11/66=
  • 10/600=
  • 60/15=

6.Կոտորակները համեմատիր

  • 1/4 և 3/4
  • 5/8 և 1/4
  • 9/11 և 3/22
  1. Քանի՞  գրամ է  7կգ 800 գրամը:
  2. Քանի՞  րոպե է 1/12ժամը:
  3. Քանի՞ մետր է 2կմ  300մ-ը:
  4. Քանի՞ վայրկայան է 1/5 րոպեն:
  5. Ավտոմեքենան առաջին երեք ժամում անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ երկու ժամում, յուրաքանչյուրում` 30կմ/ժ-ով արագ: Քանի՞ կմ ճանապարհ անցավ այդ 5 ժամում:

12. Գտիր`

  • 1մ-ի   1/5  մասը=
  • 3մ-ի   1/50 մասը=
  • 2ժ-ի   1/2 մասը=
  • 4տ-ի  1/5 մասը=
  • 10տ-ի 1/10մասը=

15.03-20.03.2022

Թեմա՝ Մասերի համեմատում

Մասերի համեմատում

  1. Համեմատի՛ր
  2. 1/5 և ¼
  3. 1/12 և 1/16
  4. 1/123 և 1/124
  5. 1/18 և 1/18
  6. 1/7 և 1/9
  7. 1/28 և 1/16
  8. 1/143 և 1/143
  9. 1/29 և 1/27
  10. Թվերը դասավորի՛ր աճման կարգով

1/16, 1/143, 1/9, 1/24, 1/142, 1/14

  • Թվերը դասավորի՛ր նվազման կարգով

1/7, 1/98, 1/45, 1/3, 1/220, 1/856, 1/78

  • 8400 լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինը ¼ մասը և երկրորդի 1/5 մասը: Ջրավազաններից որու՞մ ավելի շատ ջուր կա: Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը:
  • Ջրավազանում կար 1250  ջուր, որը կազմում է նրա տարողության ¼ մասը: Որքա՞ն է այդ ջրավազանի տարողությունը:
  • Համեմատի՛ր
  • 1/2 և 1/7             
  • 1/9 և 1/4            
  • 1/12 և 1/120            
  • 1/96 և 1/960     
  • 1/7 և 1/17
  • Դասավորի՛ր աճման կարգով

1/89 ,  1/7,   1/96,   1/4,   1/63,   1/75, 1/1 ,   1/147,  1/220 ,   1/875,   1/963,   1/1000

Թեմա՝ Կոտորակ

Առաջադրանքներ

  1. Ամբողջը բաժանված է 50 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:
  2. Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:
  3. Գտի՛ր նշված թվի մասը
    1. 35-ի 3/7 մասը
    1. 420-ի 5/6 մասը
    1. 180-ի 5/9 մասը
    1. 2000-ի 9/10 մասը
    1. 140-ի 5/7 մասը
    1. 100-ի 5/5 մասը
  4. Հաշվի՛ր
    1. 415 կգ-ի 2/5 մասը
    1. 480 դրամի 5/6 մասը
    1. 18ժ-ի 2/3 մասը
    1. 320 լ-ի 6/8 մասը
    1. 510 մ2-ու 2/17 մասը
    1. 480 կմ-ի 5/16 մասը
  5. Աննա գնել էր 800 գ կարագ: Տորթի համար օգտագործվեց այդ կարագի 3/5 մասը: Որքա՞ն կարագ օգտագործվեց տորթի համար:
  6. Սոնան կարդացել է 126 էջանոց գրքի 5/6 մասը: Քանի՞ էջ է նա այդ գրքից կարդացել և քանի՞ էջ է մնացել կարդալու:
  7. Ավտոմեքենան պետք է անցներ 180 կմ ճանապարհ: Ճանապարհի 2/3 մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու:
  8. Ջրավազանում կար 800 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
  9. 1 ժամում ծորակից լցվում է 600 լ տարողությամբ ջրավազանի ¼ մասը: Նույն ծորակից  որքան ջուր ջրավազան կլցվի 2 ժամում:

Թեմա՝ Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատում

Առաջադրանքներ՝ Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատումը

Թեմա՝ Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը

  1. Համեմատ՛ր.
    1. ¾ և 3/5
    1. 4/7 և 4/5
    1. 6/17 և 6/15
    1. 9/29 և 9/28
    1. 7/123 և 7/103
    1. 25/142 և 25/142
    1. 14/19 և 14/16
    1. 17/18 և 17/18
  2. Կոտորակները դասավորե՛ք աճման կարգով
    1. 6/17, 6/67, 6/120, 6/7, 6/82, 6/108, 6/100, 6/112, 6/222, 6/32, 6/99, 6/564, 6/321
  3. Համեմատի՛ր
    1. 3/5 մ     և    ¾ մ
    1. 4/30 ժ    և    4/15 ժ
    1. 2/5 լ    և     2/10 լ
    1. 7/20 կգ     և     7/10 կգ
  4. Լրացրե՛ք աղյուսակը
                  Մասը
Թիվը  
3/43/63/83/163/243/48
48      
96      
  1. Արան իր ունեցած դրամի 3/5 մասը ծախսեց գիրք գնելու, իսկ 1/5 մասը՝ տետր գնելու համար: Որքա՞ն դրամ մնաց Արայի մոտայդ գնումներից հետո, եթե նա ուներ 1000 դրամ:
  2. Վարորդը ձմերուկի 3/5 մասը դատարկեց առաջին խանութում, իսկ մնացած 2500 կգ-ը՝ երկրորդ խանութում: Վարորդը որքա՞ն ձմերուկ դատարկեց առաջին խանութում: 
  3. Երկու թվերի գումարը 200 է: Դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:

Գիտելիքների ստուգման թեստ 9

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 7,  մնացած թվանշանները՝ 3։

1) 87337

2) 33387

3) 33378

4) 78383

  • Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0

  • Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 15-ին․

1) 15, 30, 45, 101

2) 15, 30, 45, 60, 75

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 15, 30, 45, 55, 60

  • Քանի՞ րոպե է 3/4 ժամը։

1) 45

2) 30

3) 15

4) 80

  • Գտի՛ր թիվը, որը 9-ի բաժանելիս ստացվում է 4 և 8 մնացորդ։

1) 44

2) 40

3) 54

4) 84

  • Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 1000

4) 10000

  • Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

  • Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 10կմ 220մ > 10կմ *50մ։

1) 2

2) 1

3) 3

4) 5

  • Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կիլոմետր 25 մետրը մետրերով․

1) 5250

2) 5025

3) 5205

4) 525

  1. Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 105

2) 15

3) 205

4 )25

  • Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 4-ի և՛ 8-ի։
  • Քառակուսու մակերեսը 16 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  • Լրացրու բաց թողնված բառը (բառերը)։
  • Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը ————— ։
  • Հաշվիր 1222-2*110+6։(1+2) արտահայտության արժեքը։
  • Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
  • Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։
  • Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։

21-30.02. 2022

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ, արագություն

Մարմնի շարժման արագությունը  միավոր ժամանակում  նրա  անցած ճանապարհն է ։ 70կմ/ժ  արագություն ասելով հասկանում ենք, որ մարմինը          1ժ-ում անեցել է 70կմ ճանապարհ։

Արագություն = Ճանապարհ : ժամանակ

Ճանապարհ= Ժամանակ  · Արագություն

Ժամանակ= Ճանապարհ ։  Արագություն

Խնդիրներ

  1. Բեռնատարը 740 կմ ճանապարհի առաջին 320կմ-ն անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ  արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։
  • Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1620կմ ճանապարհ։ Առաջին օրը  նա ճանապարհի վրա  ծախսեց 10 ժամ, իսկ երկրորդ օրը՝  2 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։
  • A քաղաքից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 8 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան  ժամում անցնում է 60կմ, իսկ երկրորդը՝  80 կմ։
  • Երևանից հակադիր ուղղություններով  շարժվեցին երկու ավտոմեքենա։ Քանի՞ ժամ հետո նրանց միջև եղած հեռավորությունը կլինի 780կմ, եթե մեկը շարժվում է 70կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը՝ 10կմ/ժ-ով պակաս  արագությամբ։
  • Հեծանվորդը 1 ժամում անցնում է 20 կմ: Քանի՞ կմ նա կանցնի 2 ժամում:
  • Ավտոմեքենան քանի՞ կիլոմետր կանցնի 4 ժամում, եթե նա շարժվի հաստատուն՝ 70 կմ/ժ արագությամբ:
  • Ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 400 կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը: A քաղաքից դուրս գալուց 3 ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից:

Թեմա՝ Տարի: Տարեթիվ

2022  թվականի նախորդ տարին  2021 -ն է, դրա հաջորդը՝  2023 -ը: Այսպես հետ գնալով կհասնենք  1  թվականին: Քրիստոսի ծննդյան տարին համարում են  1  թվականը: Տարիների հաշվարկը կատարում են  1  թվականից: Յուրաքանչյւոր տարվա սկիզբը հունվարի  1 -ն է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի  31 -ը:

1 -ից  100  թվականները  1 -ին դարն են:

101 -ից  200  թվականները  2 -րդ դարն են:

201 -ից  300  թվականները  3 -րդ դարն են:

301 -ից  400  թվականները  4 -դր դարն են:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է  362  թվականին: Ուրեմն, Մաշտոցը ծնվել է  4 -րդ դարում: Հայաստանը Քրիստոնեությունը որպես պետական կրոն է հռչակել  301  թվականին: Ուրեմն, Հայաստանը Քրիստոնեությունը ընդունել է  4 -րդ դարում:

Դարը պարզելու ընդհանուր կանոնը հետևյալն է: Պարզելու համար, թե ո՞ր դարից է տրված թվականը, պետք է տարեթիվը բաժանել  100 -ի և քանորդին (կամ թերի քանորդին, եթե բաժանումը մնացորդով է) գումարել  1 :

Օրինակ

ա.  2017  թվականը  21 -րդ դարից է:

Իրոք,  2017:100=20(17մն.) :

Մնացորդով բաժանման թերի քանորդը  20 -նն է: Գումարում ենք  1  և ստանում  21

բ. Ո՞ր դարին է պատկանում  1547  թվականը:

Քանի որ  1547:100=15(47մն.) , ապա թերի քանորդը  15 -ն է: Գումարենք  1

Պատասխան՝  1547  թվականը  16 -րդ դարից է:

Առաջադրանքներ

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստեղծվել է 1989 թվականին: Քանի՞ տարի հետ կնշենք ստեղծման 35 ամյակը:
  • Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու կառուցումը սկսվել է 1995 թվականին և ավարտվել 2004 թ.: Քանի՞ տարում է կառուցվել եկեղեցին:
  • 1991 թվականին հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Քանի՞ տարեկան է անկախ Հայաստանի Հանրապետությունը: Ե՞րբ է լրանում ՀՀ-ի անկախության 50-ամյակը:
  • Ավտոմեքենան A քաղաքից B-ն հասավ 3 ժամում: Որքա՞ն է քաղաքների միջև հեռավորությունը, եթե ավտոմեքենան առաջին 1 ժամում ընթացել է 60 կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ երկու ժամում՝ 20 կմ/ժ-ով ավելի արագությամբ:

Թեմա՝ Մաս և ամբողջ

Արտահայտիր

Օրինակ՝ 1սմ-ը մետրով

Քանի որ 1մ=100սմ, ուստի՝

1սմ=1/100 մ։

  1. 1դմ-ը մետրով
  2. 1մ-ը կիլոմետրով
  3. 1մմ-ը սանտիմետրով
  4. 1կգ-ը տոննայով
  5. 1ց-ը տոննայով
  6. 1գ-ը կիլոգարմով
  7. Օրինակ՝ 1վ-ը արտահայտիր րոպեով՝
  8. Քանի որ 1ր=60վ, ուստի
  9. 1վ=1/60 ր
  10. 1ժ-ը օրով
  11. 1ր-ն ժամով
  12. 1տարին դարով։
  13. 3․ Ինչի է հավասար նշված մասը
  14. 1 հազարերորդ տոննան
  15. 1 հազարերորդ կիլոգրամը
  16. 1 հազարերորդ կիլոմետրը
  17. 1 քսանչորսերորդ օրը
  18. 1վաթսուններորդ մասը
  19. 1 տասներկուսերորդ տարին
  20. Մեկ քառորդ մասը գրի՛ր թվերով:
  21. Ընտրիր մեկ հինգերորդ մասի ճիշտ գրառումը:
  22.  1/6
  23. 1-5
  24. 1/5
  25. 5/1
  26. Ճանապարհի երկարությունը 27 կմ է: Մեքենան անցել է այդ ճանապարհի 1 կմ-ը: Ճանապարհի ո՞ր մասն է անցել մեքենան:
  27. Պարզիր, թե քառակուսու ո՞ր մասն է ներկված:
  28. Արմենին հասավ գաթայի 1/13-րդ մասը: Քանի՞ մասի էր բաժանված գաթան: 
  29. Հայկը պետք է ներկի քառակուսու 1/ 8-րդ մասը:
  30. Քանի՞ հավասար մասերի նա պետք է բաժանի քառակուսին:

Թեմա՝ Թվի մասը գտնելը

  • Գտիր  120  թվի  4/6  մասը։
  • Գտիր  180  թվի  5/3  մասը։
  • Գտիր  240  թվի  6/40  մասը։
  • Գտիր  250  թվի  4/5  մասը։
  • Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։
  • Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։
  • Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։
  • Քանի՞ րոպե  է  4/6 ժամը։
  • Քանի՞  ժամ  է  5/6 օրը։
  • Քանի՞ մետր  է  3/10  կիլոմետրը։
  • Գտիր մետրի  3/5 մասը։
  • Արտահայտիր 2/3 ժամը  րոպեներով։
  • Գտիր թվի նշված մասը։
  • 450-ի   2/9-րդ մասը
  • 280-ի  5/7-րդ մասը
  • 300-ի  7/10-րդ մասը
  • 480-ի  5/6-րդ մասը:
  • 1/6 ժ= ր
  • 1/4 կմ = մ
  • 1/6 օր = ժ
  • 1/4 տարի = ամիս
  • 1/25 ց = կգ
  • 1/5  մ = սմ:
  • 3/4  ժ= ր
  • 3/10  կմ = մ
  • 5/6  օր = ժ
  • 5/6  տարի = ամիս
  • 3/4 ց = կգ
  • 7/10  մ = սմ:
  • Տուփում կար 20 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց  3/5 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։

07-11.02.2022

Թեմա՝ Ամփոփիչ առաջադրանքներ

3 մեքենա բեռնատար մեքենա տեղափոխում էին 12տ 800կգ ձմերուկ։ առաջին մեքենայում կար 3տ 240կգ, երկրորդում՝ 1տ 120կգ ավելի քան առաջինում։ Որքա՞ն ձմերուկ կար երրորդ մեքենայում։

Կից հողամասերից մեկի մակերեսը 4 անգամ փոքր է մյուսի մակերեսից: Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 8500 մեն:

  1. Ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը:
  • 203 : 5 = 40 ( 3 մն. )
  • 203 : 5 = 4 ( 3 մն.)
  • 203 : 10 = 20 ( 3 մն. )
  1. Արտահայտի՛ր նշված միավորներով
  • 67 դմ = * մ * դմ
  • 6734 մ = * կմ * մ
  • 6005 մլ = * լ * մլ
  • 2304 մլ = * լ * մլ
  • 725 ր = * ժ * ր
  • 3601 ր = * ժ * ր
  1. Ընտրի՛ր այն թվերը, որոնք պատիկ են 5-ին:

124, 390, 2058, 52,585, 260, 6, 3200, 324, 185, 4, 506, 2902, 8, 442,334,425, 2256, 2055, 2380

  1. A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին երկու ավտոմեքենա : Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինն անցել էր 120 կմ, իսկ երկրորդը 15 կմ-ով պակաս: Այդ պահին որքա՞ն էր նրանց միջև հեռավորությունը:
  2. Ուղղանկյան երկարությունը 17սմ է։ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա լայնությունը 3 սմ-ով կարճ է երկարությունից։
  3. Ունենք 645 թիվը, եթե այդ թվին ձախից կցագրենք 3 թիվը, ապա նոր ստացված թիվը ինչքանո՞վ մեծ կլինի նախորդից:
  4. Արան Լոլիկի համար վճարեց 780 դրամ, իսկ վարունգների համար` 3 անգամ ավելի: Արան որքա՞ն է վճարել այդ գնումների համար:

Թեմա՝ 2-ի բաժանելիության հայտանիշը

Բոլոր զույգ թվերը առանց մնացորդի բաժանվում են 2-ի:

Բոլոր զույգ թվերը 2-ի պատիկ են:

Առաջադրանքներ դասարանում

Առաջադրանք 1.

Գրի՛ր, թե տրված թվերից որո՞նք են 2-ի բազմապատիկ, և որոնք՝ ոչ:

5, 6, 10, 15, 18, 20, 22, 25, 28, 30, 35, 39, 40, 405, 500, 751, 1004, 1019:

Առաջադրանք 2.

Տրված թիվը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով և պատասխանի՛ր հարցերին:

65, 72, 420, 503, 28, 267, 3250, 1021

  • Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում:
  • Այդ թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի:
  • Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք զույգ:

Առաջադրանք 3.

Կատարիր գործողությունը և ստուգիր արդյոք բաժանվում է 2-ի:

ա) 120 + 1124=

բ) 418 + 2019=

գ) 326 + 24=

դ) 1366 – 114=

ե) 2251 + 215 + 212=

Առաջադրանք 4.

Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր:

Օր . 375 : 2=187 (1)

187×2+1=375

ա) 375 : 3=125

բ) 2090 : 2=

գ) 2794 : 5=

Առաջադրանք 5.

Երկու անոթներում միասին կա 1 լ ջուր: Անոթներից մեկում կա 4 անգամ ավելի ջուր, քան մյուսում: Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր անոթում:

Առաջադրանքներ տան համար

  1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ի:
  • 326 + 24
  • 1562 – 28
  • 1575 – 24 – 24
  • 2 x 277 – 211
  • 4527 – 106 – 101
  • 2 x 251
  1. Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր արդյունքը:

Օր. 248 : 5 = 49 ( 3 մն. )

Ստ. 49 x 5 + 3 = 248

  • 2090 : 2 =
  • 2794 : 5 =
  • 375 : 10 =
  • 370 : 10 =
  1. Աննան 24 ձվի համար վճարեց 640 դրամով ավելի, քան Անին՝ 16 ձվի համար: Որքա՞ն վճարեց նրանցից յուրաքանչյուրը:
  2. Լրացուցիչ խնդիր:

Արայի մոտ կա 500 և 200 դրամանոց ընդհանուր թվով 25 մետաղադրամ: Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 9200 դրամ է: Արան քանի՞ 500 և քանի 200 դրամանոց մետաղադրամ ունի:

Թեմա՝ Զույգ և կենտ թվեր

1, 3, 5, 7, 9 թվանշանները կենտ են, քանի որ չեն բաժանվում 2 -ի:

2, 4, 6, 8, 10 թվանշանները զույգ են, քանի որ բաժանվում են 2 -ի:

  1. Հետևյալ թվերից որո՞նք են զույգ և որո՞նք կենտ

1, 7, 12, 14, 23, 69, 58, 17, 256, 4700, 5810, 257, 149, 2500, 777, 1416, 152478, 3347850

  1. Ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը:
  • 2012 : 2 = 1039 (1 մն.)
  • 5020 : 100 = 5 (20 մն. )
  1. Կատարի՛ր գործողությունները
  • 42 դմ 7 սմ + 5 դմ 8 սմ
  • 22 տ 210 կգ + 2 տ 880 կգ
  • 12 ժ 20 ր – 2 ժ 40 ր
  1. Ի՞նչ թիվ պետք է լինի աստղանիշի փոխարեն, որ ստացվի ճիշտ հավասարություն
  • 3360 : * = 105
  • 3232 = * : 52
  • 22004 = 11233 + *
  • * — 215 = 48001
  1. Երկու թվերի գումարը 560 է: Այդ թվերից մեկը մյուսից փոքր է 6 անգամ: Որո՞նք են այդ թվերը:

10.01.2022-20.01.2022

Թեմա՝ Մնացորդով և առանց մնացորդի բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի

  1. Կատարիր բաժանում

48 : 10

506 : 10

804 : 100

303 : 100

1030 : 100

41060 : 1000

458900 : 1000

  1. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր

248 : 10 =

2200 : 100 =

2579 : 1000 =

3800 : 1000 =

  1. Արտահայտի՛ր նշված միավորներով

5 կմ = * մ

52 տ = * ց

52 տարի = * ամիս

7 օր = * ժ

60 մ = * դմ

24 ր = * վրկ

Թեմա՝ Պատիկ և բաժանարար

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա
բաժանվում են առանց մնացորդի։

Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ
թիվը բաժանվում է առանց մնացորդի։

Թվարկիր 5-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 5-ի պատիկ
ամենափոքր թիվը։

  1. Թվարկիր 3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ
    ամենափոքր թիվը։
  2. Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ
    ամենափոքր թիվը։
  3. Ասա 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 60-ից։
  4. Ասա 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 50-ից։
  5. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 20-ի
    ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։
  6. Քանի՞ բաժանարար ունի 15-ը, ո՞ր թվերն են դրանք։
  7. Ո՞ր թիվն է 24-ի ամենամեծ բաժանարարը։
  8. Թվարկիր 10-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 20-ի
    ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։
  9. Թվարկիր 40-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 40-ի
    ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։

  1. Տրված թվերից ընտրիր 4-ի պատիկները

1, 4, 5, 6, 11, 12, 14, 16, 24, 34, 40, 56,

80, 84, 100, 104

  1. Յուրաքանչյուր թվի դիմաց գրիր նրան պատիկ 5 հատ թիվ

Օր. 2 – 4, 6, 8, 10, 12,

3-

5-

6-

7-

8-

  1. Գրի՛ր հետյալ թվերի բոլոր բաժանարարները

Օր. 4-1, 2, 4

12-

15-

30-

47-

  1. Եթե Աննան իր գնած ժապավենը բաժանի 7 մ երկարությամբ կտորների, կառաջանա 6 կտոր, և կավելանա 2 մ ժապավեն: Քանի՞ մետր ժապավեն է գնել Աննան:

Թեմա՝ 5-ի բաժանելիության հայտանիշները

  1. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքները պատիկ են 5-ին:

օր.2455, 2400՝այն թվերը,որոնք վերջանում են 0_ով կամ 5_ով

  • 3036-321
  • 3326-196+214
  • 2222-233+766
  • 5555-55-2570
  1. Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով: Այդ թվերից ո՞րն է 5-ի բաժանվում առանց մնացորդի:

3285, 4789, 250, 147, 360

  1. Արկղում կա 5 անգամ ավելի խաղող, քան զամբյուղում: Որքա՞ն խաղող կա դրանցից յուրաքանչյուրում, եթե արկղում ու զամբյուղում միասին կա 60 կգ:
  2. Լրացրու՛ բաց թողնված թվերն (#) ու թվանշանները (*)
  • 20000 + # + # + 5 =*301*
  • # x 100000 + # x 100 + 2 = 3**2**
  1. Կատարի՛ր գործողությունները

9 օր 4 ժ 25 ր + 3 օր 21 ժ 60 ր =

12 տ 3 ց 150 կգ + 4 տ 8000 կգ =

08.12-15.12.2021

Անցածի կրկնություն

  1. Գտնել անհայտ բաժանելին:
    • 2352:x=98
    • 4959: x =57
    • x:3=21  
    • 144:4=x
  2. Կատարել գումարում և պատասխանը ստուգել հանումով:
    • 84+40=a-40       
    • 94+54=a-54
  3. Կատարել բազմապատկում և պատասխանը ստուգել բաժանումով:
    • 63x 27= a :27
    • 84 x 3= a :3
  4. Կատարել բաժանում և պատասխանը ստուգել բազմապատկումով
    • 984:8=ax 8          
    • 560:20=ax20
  5. Կատարիր բազմապատկում և արդյունքը ստուգիր գումարումով
    • 52×2=
    • 98×3=
  6. Ձմեռ պապը Արևելյան դպրոցի երեխաներից յուրաքանչյուրի համար բերեց մեկական նվեր: Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ ձմեռ պապին, որպեսզի 200 երեխայի համար նվեր պատրաստի, եթե 1 նվերի արժեքը 550 դրամ է:
  7. Ձմեռ պապը Լապլանդիայից Երևան հասնելու համար դուրս եկավ դեկտեմբերի 26-ին ժամը 08:00-ին և Երևան հասավ դեկտեմբերի 31-ին ժամը 22:00-ին: Որքա՞ն ժամանակ նա անցկացրեց ճանապարհին:

Թեմա՝ Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

  1. Կատարի՛ր բաժանում
    • 451200 : 1410 =
    • 138930 : 4210 =
  2. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով
    • 4515: 301 =
    • 2940 : 245 =
  3. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
    • 202 x * =4646
    • 25344 = * x 72
    • 10002 = * + 5030
    • 70486 — * = 5200

Թեմա՝ Կապը թվաբանական գործողությունների միջև

Գտիր անհայդ բաղադրիչը:

•       3245+125=*

•       3526+514=*

•       6153-523=*

•       2453-216=*

•       1560×6=*

•       2453×50=*

•       21500:50=*

•       12420:30=*

  1. Կատարի՛ր բազմապատկում և արդյունքը ստուգի՛ր գումարումով:
    • 25 x 3 =
    • 256 x 4 =
    • 446 x 5 =
    • 2 x 756 =
  2. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:
    • 1736 : * = 14
    • 1220 = * : 5
  3. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:
    • 55 x * =1650
    • 2640 = 80 x *
  4. Գտի՛ր անհայտ բաղադրիչը:
    • 15874 = 11231 + *
    • *- 305 = 52341
  5. Գարեգինը գնել էր 12 մ պարան, որի համար վճարել էր 2880 դրամ: Որքա՞ն գումար պետք է վճարի Արան այդ պարանից ևս 20 մ գնելու համար:

Թեմա՝ Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

  1. Արմենն ու Անին ապրում են նույն շենքում: Առավոտյան Արմենն ու Անին միաժամանակ գնացին դպրոց՝ Արմենը ոտքով, իսկ Անին՝ հեծանիվով: Արմենը դպրոց հասավ 27 րոպեում, իսկ Անին 9 րոպեով շուտ: Քանի՞ րոպեում դպրոց հասավ Անին:
  2. Երկու քաղաքներից իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա: Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 717 կմ, իսկ մյուսը՝ 184 կմ: Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:
  3. Ավտոբուսը երեխաներին դպրոցից ճամբար էր տանում: Երբ ավտոբուսն անցավ n կմ, վարորդը նկատեց ճանապարհի ցուցանակը այն մասին, որ մինչև ճամբար մնացել է 79 կմ:
  4. Քանի՞ կմ էր դպրոցից ճամբար հեռավորությունը:
  5. Պատասխանում գրիր ստացված արտահայտությունը:
  6. Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին մարզիկն ու հեծանվորդը: Որոշ ժամանակ անց մարզիկը անցել էր 17 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 8 կմ էր: Քանի՞ կմ էր անցել հեծանվորդը:
  7. Բեռնատարն անցավ 402 կմ, իսկ մարդատարը նույն ժամանակում անցավ 83 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ մարդատարը:
  8. Երկու ավտոբուս շարժվեցին ավտոկայանից: Առաջինը անցավ 32 կմ և հասավ նպատակակետին: Երկրորդը սկզբում անցավ առաջինից 2 անգամ քիչ ճանապարհ մինչև բենզալցակայանը, լիցքավորվեց, ապա շարունակեց ճանապարհը և անցավ ևս 292 կմ: Քանի՞ կմ անցավ երկրորդ ավտոբուսը:
  9. Բեռնատարը առաջին օրը անցավ 259 կմ, երկրորդ օրը՝ 111 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցածից 33 կմ-ով ավելի: Քանի՞ կմ նա անցավ երրորդ օրը:

Թեմա՝ ինքնաստուգում

  1. Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 3 է, միավորը՝ 4 , տասհազարավորը՝ 2, մնացած թվանշանները՝ 6։
  2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
    • 1200, 2500, 41010, 52070, 6000
    • 3200, 1340, 540, 100, 290
    • 3368, 2358, 2321, 101, 15
    • 2065, 3112, 4499, 9999, 7885510

3․Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

4․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելին մեծացնենք 10-ով։

5․ Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

6․Քառակուսու պարագիծը 24 մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

7․ Հաշվիր արտահայտության արժեքը(3000 + 80‧5) : 100 + 2708․ Երկու արկղում միասին կա 50 կգ խնձոր։ Երբ առաջին արկղից 10 կգ լցրեցին երկրորդ արկղի մեջ, արկղերում խնձորների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ խնձոր կար արկղերից յուրաքանչյուրում։

9․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

10․Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝12*9>1236։

30.11- 07.12

Թեմա՝ Անհայտ բաժանելին գտնելը

Այն թիվը, որը բաժանվում, է կոչվում է բաժանելի:

Այն թիվը որի վրա է կատարվում բաժանումը, կոչվում է բաժանարար:

Բաժանման արդյունքը կոչվում է քանորդ:

Անհայտ բաժանելին գտնելու համար պետք է քանորդը բազմապատկել բաժանարարով կամ բաժանարարը բազմապատկել քանորդով:

  1. Գտի՛ր անհայտ բաժանելին.
    • *: 5 = 8500
    • 2560 = * :32
    • *: 18 = 25920
    • *:260 = 2052
    • *:180 = 502
    • 5289 = *։ 23
    • 125 = *։ 502
    • *։ 123 = 524
  2. Երկու թվերի գումարը 453 է: Գումարելիներից մեկը 39 է: Գտի՛ր մյուս գումարելին և կազմի՛ր հավասարություն:
  3. Քանի՞ անգամ պետք է 2000-ը փոքրացնել՝ 25 ստանալու համար։
  4. Քանի՞ անգամ պետք է 35-ը մեծացնել՝ 420 ստանալու համար։
  5. Երկու թվերի քանորդը 25 է։ Բաժանելին 37500։ Գտի՛ր բաժանարարը և կազմիր հավասարություն։
  6. Երկու թվերի քանորդը 23 է։ Բաժանարարը 123։ Գտի՛ր բաժանելին և կազմիր հավասարություն։
  7. Արտադրամասում կաթը շշերի մեջ լցնող հաստոցը 5 րոպեում լցնում է 450 շիշ: Քանի՞ րոպեում այն կլցնի 4500 շիշը:

Թեմա՝ Անկյան տեսակներըСкачать

  1. Որքա՞ն է փռված անկյան աստիճանային չափը:

2.Որքա՞ն է ուղիղ անկյան աստիճանային չափը:

4.Կատարե՛ք բաժանում

9373 : 721 =

27200 : 425 =

39240 : 120 =

32054 :682 =

5.Գտե՛ք բաժանման թերի քանորդը.

97: 4 =

67 : 5 =

6.Ստուգողական աշխատանքից Հայկի և Արամի ստացած միավորների գումարը 75 է: Եթե Հայկը ստանար ևս 7 միավոր, կունենար այնքան միավոր, որքան ունի Արամը: Քանի՞ միավոր է ստացել նրանցից յուրաքանչյուրը:

Թեմա՝ կրկնություն

  1. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
  • 24 : * = 4
  • 67 : * = 1
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 25 ց – 61 կգ =
  • 72 ց 42 կգ – 65 կգ =
  1. Արտադրիչներից մեկը ներկայացնելով որպես երկու թվերի գումար՝ հաշվումները կատարե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 36
  • 5 x 92
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
  • 4607 — * = 2278
  • * — 1248 = 3358
  1. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 25 x 2 + 25 x 3 + 25 x 5 =
  • 32 x 16 + 32 x 4 + 32 x 5 =
  1. Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.
  • 6 x 40 x 5=
  • 5 x 20 x 314 =
  1. Գտե՛ք անհայտ թիվը, որը նշանակված է աստղանիշով.
  • + 40 = 57
  • 83 + * = 83

Թեմա՝ Անհայտ արտադրիչ գտնելը

Անհայտ արտադրիչ գտնելու համար պետք է արտադրյալը բաժանել հայտնի արտադրիչի վրա:Թիվը չի կարելի բաժանել 0-ի վրա:

  1. Գտի՛ր անհայտ արտադրիչը.
  • 3715 = 5 x *
  • 2460 = 3 x *
  • 5082 = * x 42
  • *x5=2385
  • 70x*=7560
  • 294=x*42
  1. Հաշվի՛ր արտադրության արժեքը.
  • 32 x (324 — 216) + 5166 : (5423 — 5381)=
  1. Համեմատի՛ր.
  • 35 կմ 900 մ – 750 մ և 35 200 մ- 200 մ
  • 82 կմ 600 մ – 550 մ և 82 400 մ – 300 մ

4. Հետևյալ թվերը դասավորիր աճման կարգով:

45,274,12,563,2140,4,37,10

5. Եթե մայրիկը Սոնային տա ևս 300 դրամ, ապա Սոնան կունենա այնքան գումար, որքան ունի եղբայրը: Հաշվի՛ր, թե նրանցից յուրաքանչյուր որքա՞ն գումար ունի, եթե նրանք միասին ունեն 2500 դրամ:

17-27.11. 2021

Թեմա՝ Բազմապատկման ստուգումը բաժանումովСкачать

  1. Կատարի՛ր բազմապատկումը և արդյունքը ստուգի՛ր բաժանումով:
  • 723 x 6 =
  • 126 x 90 =
  • 811 x 65 =
  • 621 x 920 =
  1. Բաժանումով ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բազմապատկումը:
  • 715 x 40 = 28600
  • 624 x 42 = 26208
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 12 տարի – 6 ամիս=
  • 6 դար – 28 տարի=
  • 5 ժ 12 ր – 52 ր=
  • 5 տարի 2 ամիս – 8 ամիս=
  1. Հայկուհու և Արմենուհու մտապահված թվերի տարբերությունը 400 է, իսկ գումարը՝ 1000 : Ո՞ր թվերն են մտապահել նրանք:

Թեմա՝ Բաժանման ստուգումը բազմապատկումով

  1. Կատարի՛ր բաժանումը և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով
  • 7206 : 6 =
  • 1260 : 9 =
  • 15732 : 23 =
  • 21280 :16 =
  1. Բազմապատկումով ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը:
  • 9240 :70 =132
  • 71600 : 40 =1790
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.
  • 2760 : 12 – 500 x 25 : (324 + 176)
  • 25600 : (100 — 60) x 55 -55
  1. Հաշվի՛ր
  • 32 օր 10 ժ – 6 օր 14 ժ
  • 12 ժ 30 ր – 4 ժ 45 ր
  • 27 ր 5 վ – 6 ր 20 վ
  • 9 օր 16 ժ – 8 օր 30 ժ

Թեմա՝ Մնացորդով բաժանում

  1. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 24 : 15 =
  • 38 : 14 =
  • 53 : 7 =
  • 81 : 30 =
  • 93 : 47 =
  1. Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 7 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 2 :
  2. Լրացրե՛ք աղյուսակը:
Բաժանելի59384571601372
Բաժանարար35644957
Թվերի քանորդ161450
Մնացորդ13706

Առաջադրանքներ

  1. Տրված թիվը բաժանում են 7-ի, որի արդյունքում բնական թիվ չեն ստանում: Գտիր, թե 7-ի բաժանելիս ի՞նչ թվեր կարող են մնալ մնացորդում:
  2. Գտիր բաժանելին, եթե բաժանարարը հավասար է 12-ի, թերի քանորդը՝ 8-ի, իսկ մնացորդը՝ 5-ի:
  3. Ավտոբուսն ունի 36 նստատեղ: Քանի՞ ավտոբուս է պետք 370 մարդ տեղափոխելու համար:
  4. Ավտոբուսն ունի 36 նստատեղ: Քանի՞ ավտոբուս է պետք 370 մարդ տեղափոխելու համար:
  5. Արդյո՞ք գոյություն ունի թիվ, որը 30-ի բաժանելիս, մնացորդում տալիս է 31:
  6. Գրիր 32:4 բաժանման տարրերը` բաժանելի, բաժանարար, քանորդ, մնացորդ:
  7. Հաշվիր.
    ա. 168:18
    բ.  100:14
    գ.  285:40
    դ.  374:24
  8. Վաճառողը կշռում էր հաճախորդի գնած ապրանքը: Նա կշեռքի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա նա դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց:Որքա՞ն էր ապրանքի կշիռը:
    1. Լրացուցիչ առաջադրանքներ
  9. Օգտվելով գործողությունների նշաններից և փակագծերից`
    ա. երեք հատ 5 թվանշանից ստացիր 2; 4; 5; 6; 15; 30; 50; 60;
    բ. չորս հատ 3 թվանշանից ստացիր  1; 3; 5; 8; 26; 102;
    գ. չորս հատ 4 թվանշանից ստացիր  1-ից 10 թվերը:
  10. Գտիր գումարը
    ա. ամենամեծ երկնիշ և ամենափոքր քառանիշ թվերի;
    բ. ամենափոքր և ամենամեծ եռանիշ թվերի:
  11. Հաշվիր հարմար եղանակով.
    ա. 497+228
    բ. 78⋅(100-1)
    գ. 8750:5:2
    դ. 96⋅99
    ե. 725 — 96

Թեմա՝ Մնացորդով բաժանում

Շարունակում ենք մնացորդով բաժանում թեմայի վերաբերյալ առաջադրանքների լուծումը, իսկ տան համար նոր առաջադրանքներ չկան:

Դասարանում կատարել

Կատարե՛ք մնացորդով բաժանում

14 :3=

26: 8=

45:12=

123:14=

569:100=

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։


2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։


3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

08-14. 11 . 2021

1.Գրետան, Աննան ու Լուսինեն ունեն 72 ուլունք: Եթե Գրետան իր ուլունքներից 2-ը, իսկ Աննան 5-ը նվիրեն Լուսինեին, ապա երեքն էլ կունենան հավասար թվով ուլունքներ: Քանի՞ ուլունք ունի նրանցից յուրաքանչյուրը: ( 308 )

2.Գտի՛ր անհայտ բաղադրիչը. ( 425 )

  • * : 7 = 1384
  • 3700 = * : 4
  • 4494 : * = 14
  • 32 = 3264 : *

Թեմա՝ Գումարման ստուգումը հանումով

  1. Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով
  • 672 + 672
  • 91826 + 98
  1. Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը
  • 99999 + 555 = 100554
  • 250 + 78970 = 79220
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

25 x ( 5316 – 4897) – (79 x 22 – 1188 ) : 50 =

  1. 350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում:
  2. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
    • 4607 — * = 2278
    • * — 1248 = 3358
    • 3007 — * = 2085
  3. Կարգային գումարելիների գումարը ներկայացնել թվի տեսքով
    • * x 1000 + * x 100 + 3x 1 = 87 * * *
  4. Գնացքը երկու օրում անցավ 1255 կմ ճանապարհ: Երկրորդ օրն այն անցավ 25 կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը: Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկու օրում:
  5. Ուղղանկյան պարագիծը 46 սմ է: Գտե՛ք նրա մակերեսը, եթե լայնությունը 10 սմ է:

Թեմա՝ Հանման ստուգումը գումարումով

  1. Կատարիր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով
  • 672 – 672
  • 90126 – 9008
  1. Գումարումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել հանումը.
  • 90000 – 7777 = 82223
  • 71587 – 42786 = 28801
  1. Գտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր գումարում.
  • * + 348 = 1250
  • * + 2436 = 5437
  • 467 + * = 6278
  1. Երեք թվերի գումարը 5418 է: Առաջինը 333-ով մեծ երկրորդից: Երկրորդը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:

  1. Երկու թվերի արտադրյալը 455 է, արտադրիչներից մեկը 13։ Գտի՛ր մյուս արտադրիչը։
  2. Գտի՛ր a բաղադրիչը․

ա) 45 · a = 495      բ) a · 65 = 520

գ) a : 36 = 432        դ) 5121 : a = 1707

  1. 3 բեռնատար մեքենա տեղափոխում էին 12տ 800կգ ձմերուկ։ Առաջին մեքենայում կար 3տ 240կգ, երկրորդում՝ 1տ 120կգ ավելի քան առաջինում։ Որքա՞ն ձմերուկ կար երրորդ մեքենայում։
  2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

ա) 53 · (714 — 249) + 5166 : (5423 — 5381)

բ) 44 · (965+478) – 612 · (22313 ։ 53 — 421)

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

ա) 625 · 304          գ) 846 · 2003

բ) 798 · 965           դ) 642 · 704

  1. Կատարի՛ր բաժանումը․

ա) 1472 ։ 23                      գ) 7310 ։ 34

բ) 1428 ։ 14                       դ) 19965 ։ 33

  1. Ուղղանկյան երկարությունը 17սմ է։ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա լայնությունը 3սմ-ով կարճ է երկարությունից։
  2. Ներկայացրու թիվը կարգային գումարելիների գումարի տեսքով:    
    • 7080 =
    • 69 =
    • 873 =
    • 31475 =
    • 1964 =
  3. Ունենք 645 թիվը, եթե այդ թվին ձախից կցագրենք  3 թիվը, ապա նոր ստացված թիվը ինչքանո՞վ մեծ կլինի նախորդից:   
  4. Արան Լոլիկի համար վճարեց 780 դրամ, իսկ վարունգների համար` 3 անգամ ավելի: Արան որքա՞ն է վճարել այդ գնումների համար:  
  5. Հաշվիր.
    • 3x(452-321)=
      (258+369)/3 =
      3215-7x(354-123)
  6. Կազմիր երեքական գործողություն պարունակող երեք տարբեր արտահայտություններ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը լինի 350:
  7. Փակագծերը դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն.
    • 4500:30 – 50×4 -150=100
      1800:300 —25×4-96=2
      1200:12 + 20×5-50=150

18-22. 10. 2021

Թեմա՝ Գումարման հատկությունների համատեղ կիրառումը

  1. Հաշվի՛ր օգտվելով գումարման հատկություններից
  • 24+48+6
  • 80+320+332
  • 170+30+193
  • 99 + 999 + 9999 + 1 + 1 + 1
  • 17 + 18 +19 +20 + 21 + 22 + 23
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

427400 : ( 4 x 50 ) – ( 34 x 66 – 345 ) : 3 =

  1. Երեք արկղում միասին կա 135 կգ խնձոր: Առաջինում կա 15 կգ ավելի, քան երրորդում, իսկ երկրորդում՝ 12 կգ ավելի, քան երրորդում: Որքա՞ն խնձոր կա յուրաքանչյուր արկղում:

Թեմա՝ Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը.

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a = 5 :
  • 22 x a x 0
  • 218 x 0 x a
  • 200 x 17 x a
  1. Արտահայտի՛ր նշված միավորներով:
  • 7 կգ = * գրամ
  • 2 տ 2 ց = * կգ
  • 6 տ 8 ց 7 կգ = կգ
  • 6 կմ 300 մ = * դմ
  • 5 օր 18 ժ 18 ր = * ր
  1. Համեմատի՛ր:
  • 3547 և 3506
  • 4527 և 32506
  • 425136 և 425136

Թեմա՝ Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը.

1.Երբ առաջին պարկից վերցրին 10 կգ ալյուր, իսկ երկրորդ պարկից՝ 6 կգ, պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին: Պարկերում ալյուրների քանակները հավասարեցնելու համար ամենաքիչը, որքա՞ն ալյուր կարելի էր վերցնել:

2. Խանութում կար 10 արկղ խնձոր՝ յուրաքանչյուրում 15 կգ կամ 20 կգ: Վաճառողը 20 կիլոգրամանոց արկղերից 5-ական կիլոգրամ վաճառեց: Քանի՞ կիլոգրամ խնձոր վաճառեց նա, եթե խանութում կար 170 կգ խնձոր:

3. Արտահայտի՛ր.

Րոպեներով՝

1 ժ 15 ր 120 վ=

7 ժ 8 ր 180 վ =

Ժամով՝

9 օր 14 ժ 60 ր =

1 շաբաթ 6 օր 4 ժ =

11-15.10.2021

Թեմա՝ Համեմատում

  1. Համեմատիր.
  • 22024 և 22016
  • 653231 և 653231
  • 85447 և 85457
  • 10002 և 100002
  • 14789888 և 14798888
  1. Աստղանիշը փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարությւոն:
  • 7412 > 74*4
  • 6507 > 65*
  • 52785 < 52*15
  • 406754 < 406*54
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

434000 : ( 3454 + 3546 ) + 35 x (20520 : 60 ) =

  1. Ավտոմեքենայի բաքի տարողությունը 60 լ է: Բաքում կա 12 լ բենզին: Կբավականացնի՞ արդյոք 20000 դրամը բաքն ամբողջովին բենզին լցնելու համար, եթե 1 լ բենզին արժե 360 դրամ:

Թեմա՝ Գումարման զուգորդական հատկությունը

  1. Հաշվել օգտվելով գումարման զուգորդական հատկությունից

330 + 700 + 300 + 15=

4550 + 50 + 395 + 5 =

5440 + 60 + 493 + 7=

  1. Հաշվիր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից.

Քառանկյան կողմերն են՝

3 սմ 1 մմ

3 սմ 6 մմ

2 սմ 4 մմ

3 սմ 9 մմ

  1. Հաշվիր արտահայտության արժեքը՝

4520 : 4 x 42 – ( 34566 – 1495 : 5)

  1. Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով

45 ր 18 վ

33 մ 6 դմ

32 կգ 50 գ

  1. Կարենը խաղողի համար վճարեց 450 դրամով ավելի, քան դեղձի համար: Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ:
  2. Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 35-ով: Գտի՛ր այդ թվերը գիտենալով, որ դրանց գումարը 435 է:
  3. Լալայի մտապահված թվից հանելով 45 կստանանք Աննայի մտապահված թիվը: Ո՞րվ թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2349 է:

Թեմա՝ Բազմապատկման զուգորդական հատկություն

  1. Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.
  • 6 x 40 x 5=
  • 5 x 20 x 314 =
  • 70 x 50 x 40 =
  • 6 x 5 x 6 x 5 x 6 x 5 =
  1. Վերականգնի՛ր հավասարությունը.
  • 2 կմ 350 մ + * = 3 կմ
  • 7 կմ 550 մ + * = 10 կմ
  • 2 մ 25 սմ * = 3 մ
  • 2 սմ 2 մմ + * = 15 սմ
  1. Դպրոցում սովորում են 450 սովորող: Հաշվե՛ք, թե քանի՞ աղջիկ և քանի՞ տղա է սովորում՝ իմանալով, որ տղաները 12-ով շատ են աղջիկներց:

Առաջադրանքների պատասխանները՝

Առաջադրանքներ 06.09

1․ Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝12*9>1236։

2․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

3․ Հաշվե՛ք արտահայտության արժեքը

25 + (100:10-5) :5 + 12 =

(14:2+2) + (80 — 20) — 6=

4․ Եթե Կարենին տանք այնքան կոնֆետ, որքան ունի նա, և էլի մեկ կոնֆետ, ապա կունենա 25 կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ունի Կարենը:

Սեպտեմբերի 1-10

  • Ամփոփում ենք ուսումնական ամառը՝ ամռան ընթացքում կատարված առաջադրանքները, լուծված խնդիրները:
  • Կատարում ենք մաթեմատիկայի ամռան ամիսներին հրապարակված ֆլեշմոբերի առաջին և երկրորդ մակարդակների առաջադրանքները, հրապարակում բոլգում և հղումը ուղարկում՝ smbat.petrosyan@mskh.am էլ. հասցեին: Հարցեր լինելու դեպքում առանց վարանելու կարող եք գրել ինձ և ես սիրով կպատասխանեմ:

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Պատասխաններ

Առաջադրանքներ՝ սեպտեմբերի 27 հոկտեմբերի 1

Թեմա՝ Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս:

Թվային արտահայտությունների արժեքները ճիշտ հաշվելու համար կարևոր է գործողությունները կատարել ճիշտ հերթականությամբ:

1) Գումարումն ու հանումը միևնույն կարգի գործողություններ են:

2) Բազմապատկումն ու բաժանումը նույնպես միևնույն կարգի գործողություններ են:

3) Բազմապատկումն ու բաժանումը ավելի բարձր կարգի գործողություններ են, քան գումարումն ու հանումը:

 Առաջադրանքներ

  1. Հաշվիր

 8592-657+124567-7025=

5100:5x 40:20=

33600:60:70×22=

  • Տրված թվերը ներկայացրե՛ք կարգային գումարելիների գումարի տեսքով

Օր. 576 = 5 h. + 7 տ. + 6 մ.

  • 24
  • 267
  • 3254
  • 10201
  • Արտահայտի՛ր

Սանտիմետրով

5 մ

35 դմ

25մ 7 սմ

4 մ 5 դմ 6 սմ

Մետրով

5 կմ

23 կմ 235 մ

318 կմ 16 մ

400 կմ 4 մ

3.Երկու արկղում կար հավասար քանակությամբ խնձոր: Երբ առաջինի կեսը վաճառեցին, այնտեղ մնաց 12 կգ-ով քիչ, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում նախքան վաճառելը:

 ——————————————————————————————-

Թեմա՝ Տարբեր կարգի գործողությունների պարունակող արտահայտություններ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

1258+140:70+50x 3-36=

4078 x 7 — 204 : 6 + 777 : 3 =

  • Հայկը գնեց 3 կգ տավարի միս, 2 կգ հավի միս, 1 կգ երշիկ և վճարեց 20000 դրամանոց մեկ թղթադրամ: Որքա՞ն պետք է վաճառողը վերադարձնի նրան:
Անվանումը1 կգ-ի արժեքը
Տավարի միս2500 դրամ
Խոզի միս3500 դրամ
Հավի միս1800 դրամ
Երշիկ1200 դրամ
  • Փորձիր կռահել, թե որ թիվը պետք է գրված լինի դատարկ վանդակում.
12510075
18812

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

Ա. 324216- (4300-1200):5

Բ. 2154-55 x (42240 : 60-704)

  • Հաշվի՛ր:

Ա. 8452 x 62 =

Բ. 1180 x 340=

  • Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a = 3400:

Ա. 5642 x ( a – 3300)

Բ. 9999 : ( a – 3391)

  • Փակագծեր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

Ա. 600-600-500×5=100

Բ. 600-300-500 : 5 = 400

  1. Արտահայտեք սմ-ով

14 սմ 60 մմ =

78 մ 15 սմ=

Կատարե՛ք գումարում.

51 սմ 7 մմ + 4 սմ 13 մմ=

14 կմ + 2500 մ + 500 մ =

  • Սոնան շաբաթվա առաջին երեք օրերին կարդաց օրական 25 էջ, կիրակի օրը՝ 29 էջ, իսկ մյուս օրերին 40-ական էջ: Քանի՞ էջից է կազմված այդ գիրքը:
  • Հաշվել արտահայտության արժեքը.

14 x 2+150: 5-23=

  • Գտնել օրինաչափությունը և գրել ևս երկու անդամ

15, 37, 81, 169,…

  1. Հաշվել արտահայտության արժեքը

125+150:30 x (185 + 48:8) – 21=

  • Վարպետը 300 լ խաղողի հյութից լցրեց 2 լ տարողությամբ 75 շիշ: Մնացած հյութը նա լցրեց 3 լիտրանոց շշերի մեջ: Քանի՞ 3 լիտրանոց շիշ օգտագործեց նա:
  • Հետևյալ թվերը ներակայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով:

158790, 258, 100025

Թեմա՝ Գումարման գործողության տեղափոխական հատկությունը

  1. Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:

796+200+4+450=

38000+6550+2000=

42300+142+2000+700=

750+20+880+250=

  • Կատարի՛ր գործողությունները:

30 կմ + 352 կմ + 170 կմ =

8 կմ 420 մ – 6 կմ 420 մ

5 կմ 385 մ + 7 կմ 615 մ=

  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a=4200:

Ա. 72 x ( a – 3500 ) : 6 =

Բ. a x ( a – 4160) : 70 =

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԼԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Առաջադրանքներ հոկտեմբերի 4-8

Կատարում ենք մաթեմատիկայի սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջին և երկրորդ մակարդակի առաջադրանքները

Թեմա՝ Գումարման տեղափոխական հատկությունը

Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:

12500 + 148+2500+52=

1526+1780+474+220=

Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա կողմերից մեկը 48 մմ է, իսկ մյուսը 18 մմ-ով մեծ է այդ կողմից:

Փակագծե՛ր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

2400 : 40+20 x 5 – 400=0

4500 : 90 – 40 x 7 — 630=0

Եթե Աննայի մտապահված թվից հանենք 20, իսկ Սոնայի մտապահված թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր: Որքանո՞վ է Աննայի մտապահված թիվը մեծ Սոնայի մտապահված թվից: Բե՛ր օրինակներ:

4.Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Կատարե՛ք բազմապատկում՝ օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

50 x 52 x 20 =

25 x 78 x 4 =

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում

Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

Ա. 50 x 42 x 40=

Բ. 40 x 48 x 25=

Գ. 40 x 70 x 50=

Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50

a x 2 x 90 x b=

Հաշվիր արտահայտության արժեքը.

Ա) 3265:5+(9324-8872)x7

Բ) 3264 : ( 160 : 20) : 8

Եթե Տիգրանի մտապահված թիվը մեծացնենք 4 անգամ, կստանանք մի թիվ, որը 5-ի քառապատիկից մեծ է 3 անգամ: Ո՞ր թիվն է մտապահել նա:

Ամփոփում

Տրված թվերը ներկայացրեք կարգային գումարելիների գումարի տեսքով

1456 =

60589 =

2.Փակագծեր պարունակող արտահայտություններ

Հաշվե՛ք արտահայտության արժեքը

25 + (100:10-5) :5 + 12 =

(14:2+2) + (80 — 20) — 6=

3.Գումարման տեղափոխական օրենք

Կատարեք գումարում՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից

47 + 65 + 53 =

122 + 78 + 578=