Հագեցած աշխատանքային այց Վայոց ձորի մարզ

DSC_4624

ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող-իրականացվող-տարածվող հեղինակային կրթական ծրագրի 2018թ աշխատանքներում ներառված է Վայոց ձորի մարզում:

Երեկ՝ հուլիսի 28-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փոքր խումբ՝ տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ եղան մարզում: Առաջինը նրանք հյուրընկալվեցին մարզպետարանում, որտեղ սպասում էին մարզի մի շարք դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ: Քննարկվեցին Եղեգիսի խոշորացված համայնքում, կրթական գործի կազմակերպման նոր մոդելի տարրերի մշակման և փորձարկման հետ կապված հարցեր, եղան պայմանավորվածություններ, հնչեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կրթահամալիրի տնօրենը դպրոցների ներկայացուցիչներին աշակերտների հետ միասին հրավիրեց կրթահամալիր, ծանոթանալու առօրյային և հանգստանալու, խոստանալով, որ հյուրերի համար կապահովվի կացարանը, սնունդը և հագեցած առօրյան:

Հանդիպումից հետո Ա. Բլեյանի գլխավորած խումբը շրջեց Եղեգիս համայնքի գյուղերով, հիացան բնության հրաշագեղ կոթողներով և վերադարձան Երևան:

DSC_4363

Оставьте комментарий