Անկախության օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները իրենց հայրենիքին են նայում բարձունքից. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

DSCN0394.JPGԱնկախության օրը Միթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն իրենց հայրենիքին են նայում բարձունքից: Սա ավանդույթ է, որ այս տարի ևս կյանքի կոչվեց, բայց այս անգամ արդեն Վայոց ձորում:

Կրտսեր սեբաստացիներն առավոտյան ժամը 11-ից մարզի Արտաբույնք գյուղում էին՝ կազմ ու պատրաստ: Գյուղում նրանց դիմավորեց համայնքապետը, գյուղի դպրոցի անձնակազմն ու բնակիչները: Գյուղում անկախության տոնի խորհրդանշական միջոցառումից հետո արդեն սեբաստացիները գյուղի դպրոցականների, ուսուցիչների հետ միասին՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ ուղևորվեցին դեպի Ցախաց քար, Սմբատաբերդ: Մյուս ջոկերն ուղևորվեցին դեպի Կալասար ու Սևաժայռ բարձունքները՝ տեղանքին քաջատեղյակ տարածքի բնակիչների ուղեկցությամբ: Հաղթահարելով քարքարոտ և դժվարանցանելի ճանապարհը՝ արշավականներն առաջին կանգառը կատարեցին Ցախացքարի եկեղեցում: Այստեղ ձևավորված ևս մեկ ավանդույթի համաձայն նախ մաքրեցին տարածքը, հետո ճաշեցին և եկեղեցում Տերունական աղոթք բարձրացրին առ Աստված։
Ոլորապտույտ ճանապարհը շարունակելով՝ հասան Սմբատաբերդի մատույցները։ Այնտեղ էլ լուսանկարվեցին և ոտքով իջան Եղեգիս գյուղ, որտեղից միկրովտոբուսներով արդեն դեպի Արատեսի դպրական կենտրոն։ Այստեղ արդեն նրանց սպասում էր վրանային գիշերակացը՝ ճամբարային տրամադրությամբ ու պայմաններով:

Оставьте комментарий