Չեմ երազել, բայց երազանք կդարձնեմ…

DSCN0510Մանկավարժի նվիրական աշխատանքը սկսել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում, որպես 4-րդ և 5-րդ դասարանի մաթեմատիկայի ուսուցիչ: Աշխատանքային առաջին օրերին կրթահամալիրի որդեգրած որոշ սկզբունքներ իմ համար անհասկանալի էին թվում, սակայն այս 1 ամսվա ընթացքում հասցրեցի որոշ չափով հարմարվել, հասկանալ դպրոցի կյանքն ու կենցաղը, ճանաչել ուսուցիչներին, սովորողներին և որ ամենակարևորն է գնահատել այդ ամենը:

DSCN0390

Ինչ խոսք, գոհ ու շնորհակալ եմ Աստծուց ընտրությանս համար: Կրթահամալիրի առօրյան իսկապես իր դրական հատկանիշներով տարբերվում է հանրակրթական և մյուս դպրոցներից, որն էլ ինձ յուրաքանչյուր աշխատանքային օր ձգում է դեպի դպրոց, դեպի սովորող ու ժպտերես միջավայր:

Սեպտեմբերյան առաջին շաբաթում՝ նախագծային շաբաթում, սովորողների հետ քննարկել եմ մաթեմատիկայի հետ կապված նախագծեր, որը տեսանելի է իմ բլոգում և արդեն երկրորդ շաբաթից սկսել եմ դասապրոցեսը: Արատեսի դպրական կենտրոնում ծանրաբեռնվածության պատճառով, շատ բաներ միգուցե այն չեմ արել, սակայն այն ինչ էլ որ արել եմ, մեծ սիրով եմ արել: Այս մեկ ամսվա ընթացքում հասցրել եմ սիրել և ճանաչել յուրաքանչյուր սովորողի, ըստ իրենց վարքի, ունակությունների և մարդկային հատկանիշների:DSCN0269

Դասապրոցեսի ընթացքում որոշ չափով օգտվել եմ մաթեմատիկայի դասագրքերից, այն մարդիկ ովքեր ընտրել են տնային աշխատանքը, որպես լրացուցիչ կրթություն, հանձնարարել եմ տնային առաջադրանքներ գրքից կամ ինքս եմ կազմել: Սովորողների սերը դեպի մաթեմատիկա առավելագույնի հասցնելու համար բացատրել եմ մաթեմատիկայի գեղեցկությունը, որը հենց իմ ավարտական դիպլոմային աշխատանքն է եղել: Չէ որ մաթեմատիկա կա և բոլոր առարկաներիում և առօրյա կյանքում. ամենուրեք:

Ճամփորդություն սովորողների հետ կատարել եմ դեպի Վայց Ձորի մարզ, Ցաղաց քար եկեղեցի և Սմբատաբերդ: Իսկ ընդհանրապես իմ յուրաքանչյուր ուրբաթից-կիրակի ճամփորդություն է Արատեսի դպրական կենտրոնում՝ տարատարիք սովորողների հետ:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s