Մաթեմատիկական նախագիծ 4-5 դասարանի սովորողների համար Արատեսի դպրական կենտրոնում

IMG_8094.JPGՆախագծի նախապատրաստում՝ հոկտեմբերի 22-26

Նախագծի իրականացում՝ 09.11.2018-11.11.2018

Նախագծի իրականացման վայրը Արատեսի դպրական կենտրոն

 

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդև 5-րդ դասարանցիներ

 

Նպատակը՝

 

Սովորողների մոտ զարգացնել մակերես և ծավալ գաղափարների իմաստը: Արմատավորել և հիմնավորել մակերեսի և ծավալի հաշվման բանաձևերեը և մեթոդները: Նաև հետագա ուսումնական գործընթացում կազմել խնդիրներ հիմնվելով դպրական կենտրոնի կացարաններում կատարված լուսանկարների և հաշվարկների վրա:

Նախագծի նկարագրությունը

 

Արատես դպրական կենտրոնում, որը հանդիսանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաճյուղ, տարվում են վերանորոգման աշխատանքներ, իսկ ինչպես բոլորս գիտենք շինարարության կատարման մեջ առյուծի բաժին է կազմում մաթեմատիկան և ճշգրիտ հաշվարկները: Սովորողների հետ կացարանների հատակի մակերեսների հաշվում և անհրաժեշտ քանակի տախտակների նախատեսում, ինչպես նաև կացարանների տանիքների մակերեսների հաշվում և օգագործված թիթեղյա ծածկի համար վճարված գումարի չափի որոշում: Կացարանների ծավալների հաշվում և սենյակային ջերմաստիճան ապահովվելու համար անհրաժեշտ վառելափայտի ներկայացում:

Ակնկալվող արդյունքը

 

Սովորողը վերհիշելու է անցածը:

Խթանվելու է առարկայի նկատմամբ հետաքրքրվածության աստիճանի բարձրացումը։

Սովորողը ձեռք է բերելու դիտարկումներ և եզրակացություններ կատարելու հմտություններ։

Սովորողը կարողանալու է իր ունեցած գիտելիքները կիրառել առօրյա կյանքում:

Նախապատրաստական աշխատանքներ

Սովորողների հետ վերհիշել մակերեսի և ծավալի հաշվման բանաձևերերը: Ճշտել 1 խորանարդ մետր ծավալը սենյակային (+20) ջերմաստիճանով ապահովելու համար անհրաժեշտ վառելափայտի քանակը:Մինչ Արատես մեկնելը կհաշվենք դասասենյակների մակերեսները, ծավալը, թե ինչքան վառելափայտ կլինի անհրաժեշտ եթե այն ջեռուցվի վառելափայտով: Այդ մասին գրառումներ կատարեն իրենց բլոգներում, պատրաստեն տեսանյութեր և հաշվումների ժամանակ օգագործված բանաձևերը օգտագործել դպրական կենտրոնում:

Անհրաժեշտ նյութեր՝ Մատիտներ, քանոն, թղթեր, լուսանկարչական սարք, մետր միչև 10 մետրանոց:

Սովորողները նախագծի  նախապատրաստական ու արդյունքների փուլերը ներկայացնում են անհատական բլոգներում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s