Ամանորյա մաթեմատիկական նախագիծ

DSC_3485Մաթեմատիկական նախագիծ:

Նախագծի նախապատրաստում՝ նոյեմբերի  19-21

Նախագծի իրականացում՝ 21.11.2018

Նախագծի իրականացման վայրը Արելյան դպրոց-պարտեզ

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանցիներ

Նպատակը՝

Սովորողների մոտ զարգացնել մակերես և ծավալ գաղափարների իմաստը: Արմատավորել և հիմնավորել մակերեսի և ծավալի հաշվման բանաձևերեը և մեթոդները: Նաև հետագա ուսումնական գործընթացում կազմել խնդիրներ հիմնվելով կատարված լուսանկարների և հաշվարկների վրա:

Նախագծի նկարագրությունը

Քանի որ մոտենում է նոր տարին, նոր սպասելիքներով, և յուրաքանչյու դպրոց տոնական զարդարանք է պատրաստում մենք նույնպես մեր մաթեմատիակական և տեխնոլոգիական գիտելիքներով ցանկանում ենք մեր մաթեմատիկական անկյունն ունենալ մեր դպրոցում: Դրա համար կոնկրետ հաշվարկներով կպատրաստեք ամանորյա տնակ: Այն պատրաստված կլինի փայտյա կառուցատարերից, իսկ պատերը փրփրաթիթեղով (պենոպլաստ) իսկ պատերին դրսի կողմից նկարված կլինի երկրաչափական պատկերներ:

Տնակի չափերը: Բարձրությունը 130 սմ, Երկարությունը 150 սմ լայնությունը 60 սմ:

Անհրաժեշտ նյութեր: Փայտյ ձողեր

Ակնկալվող արդյունքը

Սովորողը վերհիշելու է անցածը:

Խթանվելու է առարկայի նկատմամբ հետաքրքրվածության աստիճանի բարձրացումը։

Սովորողը ձեռք է բերելու դիտարկումներ և եզրակացություններ կատարելու հմտություններ։

Սովորողը կարողանալու է իր ունեցած գիտելիքները կիրառել առօրյա կյանքում և իրենց տներում նույնպես նմանատիպ տնակներ կպատրաստեմ:

Նախապատրաստական աշխատանքներ

Սովորողների հետ վերհիշել մակերեսի և ծավալի, մակերեսի հաշվման բանաձևերերը: Ճշտել թե ինչքան փրփրաթիթեղ է անհրաժեշտ, ինչքան փայտանյութ:

Անհրաժեշտ նյութեր՝ Մատիտներ, մետաղյա քանոն, էմուլսյա, փոքր մեխեր, մուրճ, փրփրաթիթեղ, փայտե ձողեր, գունավոր թղթեր լուսանկարչական սարք, մետր միչև 10 մետրանոց:

Սովորողները նախագծի  նախապատրաստական ու արդյունքների փուլերը ներկայացնում են անհատական բլոգներում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s