Շրջանագիծ և շրջան. նախագիծ

Լուսինը իմ օբյեկտիվում

Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից նույն հեռավորության վրա:  Շրջանագծի տես ունեն մեքենայի ղեկը, մարզական օղակը և այլն:

Տրված կետը կոչվում է շրջանագծի կենտրոն:

  • Շրջանագծի շառավիղը շրջանագծի որևէ կետ կենտրոնին միացնող հատվածն է։
  • Լարը շրջանագծի որևէ 2 կետեր միացնող հատվածն է։
  • Տրամագիծը շրջանագծի կենտրոնով  անցնող լարն է։
  • ·Տրամագիծը շրջանագծի ամենաերկար լարն է և 2 անգամ մեծ է շառավղից։
  • Աղեղը շրջանագծի այն մասն է, որը գտնվում է նրա ցանկացած 2 կետերի միջև։

Շրջանը հարթության այն մասն է, որը սահմանափակված է շրջանագծով։ Շրջանի տեսք ունեն մետաղադրամը, կրկեսի արենան, լիալուսինը:

Առաջադրանքներ

  1. Գրեք շրջանաձև առարկաների օրինակներ։
  • PowerPaint ծրագրի օգնությամբ գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 6 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։
  • Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 20 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը ։
  • Ուղիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետով պետք է անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։
  • Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։
  • Գծեք մի շրջանագիծ, նրա վրա նշեք մի կետ և այդ կետից տարե՛ք տրամագիծ, շառավիղ և լար։ Համեմատե՛ք դրանք։ Ո՞րն է դրանցից ամենաերկարը, իսկ ո՞րը ամենակարճը։
  • 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 2սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
  • 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 4սմ և 7սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
  • Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք 3 ուղիղ այնպես, որ 1-ինը չհատի շրջանագիծը, 2-րդը շրջանագծի հետ ունենա 1 ընդհանուր կետ, իսկ 3-րդը՝ 2 ընդհանուր կետ։

Մաթեմատիկական նախագիծ:

Վերևում ցուցադրել եմ մեկ օրինակ, թե ինչպես է ներկայացվում շրջանագիծ թեման 5-րդ դասարանում: Սովորողներին ներկայացվում է տեսական գիտելիքներ շրջանագծի մասին, բերվում կոնկրետ օրինակներ շրջապատից: Այս ամենից հետո արդեն սկսում ենք առաջադրանքներ կատարելը: Շրջանագիծ թեման բացատրելու համար օգտվում ենք PowerPaint ծրագրից, որի օգնությամբ էլ հենց կառուցում ենք շրջանագիծը, շառավիղը, լարը և այլն: Թեմայի մասին նախնական պատկերացում կազմելու համար այսքանը բավական են:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s