Քննարկում Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային ճամբարի կազմակերպչական հարցրերի շուրջ

Օրը՝ մայիսի 4՝ չորեքշաբթի

Վայրը՝ Արևելյան դպրոց

Ժամը՝ 14: 30

Ճամբարի գտնվելու վայրը, նկարագիրը

  • Ճամբարը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Վաղաշեն գյուղի մոտ, Սևան ազգային պարկի տարածքում:
  • Տե՛ս քարտեզի վրա:
  • Տեղանքը հիմնականում անտառային է, կա փոքրիկ բացատ
  • Սևան լճից հեռավորթւոյւնը 350-300 մ է:
  • Երևանից հեռու է 138 կմ է, Մարտունի քաղաքից՝ 2 կմ

Ճամբարի մասին

Ճամբարները անց են կացվում եռօրյա հերթափոխերով: Գիշերակացը՝ վրաններում: Սննդի կազմակերպումը՝ խմբի ղեկավարների, սովորողների օգնությամբ խոհանոցային տարածքում: Խմելու ջուր մատակարարվում է Վաղաշեն գյուղից՝ մեծ տարաներով: Սանհանգույցը՝ դրսի: Տարածքում տեղադրված են աղբամաններ, որի օգնությամբ աղբը չի տարածքվում տարածքում, ավելին՝ ճամբարի գլխավոր առաքելություններից է տարածքում, Սևանի ափին աղբի մաքրման, տեսակավորման աշխատանքները: Անցած տարի միայն այնտեղից հավաքվել է հարյուրավոր պարկերով աղբ և տեղափոխվել համապատսխան տարածք: Տարածքում հոսանք չկա: Լուսավորության հարցը լուծվում է փոքրիկ մարտկոցներով, որոնք լիցքավորվում են արևի էներգիայով: Գազ նույնպես չկա: Խոհանոցային գազի խնդիրը լուծվում է գազի բալոններով: Լվացվելու և հիգենիայի կանոնները պահելու համար առկա են բացօթյա մետաղյա լվացարաններ: Առկա է բուժարկղիկ՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով, հակահրդեհային կրակմարիչներ, լողալու համար փուչիկներ, փչովի բաճկոններ:

Հանդիպման նպատակը՝ Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային ճամբարի կազմակերպչական հարցերի շուրջ քննարկումներ, մասնավորապես՝

  • Վրանային ավան
  • Խոհանոցային մաս
  • Հիգիենայի կանոնների պահպանման համար պայմանների ստեղծում (զուգարան, ցնցուղարան)
  • Էլեկտրական հոսանքի մարտկոցների, արևային լիցքավորիչների առկայություն
  • Աշխատանքային գործիքնրի համար փակ պահարանների առկայություն
  • Երթուղիների կազմում, հայրենագիտական կանգառներ

Ամփոփումը՝ բլոգներում

Մասնակիցները

Աշոտ Բլեյան

Սմբատ Պետրոսյան

Իվետա Ջանազյան

Սոնա Փափազյան

……..

Оставьте комментарий