Արատեսյան ճամփորդության հաշվետվություն

Երեկ վերադարձանք արատեսյան եռօրյա ճամփորդությունից: Ճամփորդությունը կայացավ այնպես, ինչպես նախագծել էինք: Սովորողների մի մասի համար սեբաստացիական առաջին ճամփորդությունն էր, ուստի մեծ էր նաև պատասխանատվությունը: Արմինե Գոգնինյանի և Թեհմինե Հարությունյանի ընկերակցությունը մեզ շատ օգնեց ամեն բան հավուր պատշաճի անցկացնելու համար:

Մինչ ճանապարհ ընկնելը նախ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում: Երթուղին Սմբատաբերդով էր, որտեղ բարձրանալու համար կանգ առանք Արտաբույնք գյուղում, որտեղից արդեն ոտքով ճանապարհ ընկանք սարն ի վեր: Մոտ 3 կմ ճանապարհը անցանք առանց խնդիրների, կանգառ կատարելով երեք աղբյուրների մոտ, որոնցից մեկը Մեխակի աղբյուրն է: Մեխակը ճիշտն ասաց չգիտեմ ով է, բայց աղբյուրը տպավորվել է իմ մեջ, քանի որ տեղանքը հով է, ջուրը՝ պաղ: Սմբատաբերդը, հատկապես այս օրերին, գերում է ամառ-աշուն գունային ճոխ և գրավիչ գույներով: Բարձունքից բացվող տեսարանին ցանկանում ես անվերջ նայել ու հիանալ, մտածել, որ ինչ հրաշք է Հայաստանը:

Սմբատաբերդում, որտեղ լինում եմ 22-րդ անգամ Արմինե Գոգինյանը, ներկայացրեց բերդի անառիկության, բացառիկ նշանակության մասին: Հետադարձի ճանապարհը արդեն դեպի Եղեգիս գյուղի դպրոցն էր, որտեղ սպասում էր երթուղայինը: Վերելքը տևեց 45 րոպե, իսկ վայրէջքը՝ 35: Հասնելով Արատես, տեղավորեցինք մեր իրերը, սնվեցինք, փոքր ինչ հանգստացանք: Հետո արդեն ներարատեսյան պտույտեր, ծանոթություն Արատեսի դպրական կենտրոնին: Խմբով ուսումնասիրեցինք անօդաչու թռչող սարքը, նկարահնեցինք Արատեսը ևս: Երեկոյան խարույկի համար փայտ հավաքեցինք, խաղեր խաղացինք և քննարկեցինք մաթեմատիկայի օգոստոս ամսվա ֆլեշմոբի խնդիրները: Արդեն սահմանված ժամին պառկեցինք և քնեցինք: Հաջորդ առավոտյան մարզական քայլքով գնացինք դեպի Արատես գետի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի ջրհավաք ավազան: Ճիշտ է, չհասանք բուն ջրհավաքը, բայց մոտ 3 կմ քայլեցինք: Վերադարձանք, նախաճաշեցինք, անկողինները հավաքեցինք և իջանք Արատեսի գյոլում՝ լողանալու: Լողանալուց առաջ մաքրեցինք սպորտհրապարակում կուտակված անպիտան խոտը և մեղվապահի տան տարածքը: Լողից հետո արդեն ճաշ և մեղրաքամ: Այդ ընթցաքում էլ Թեհմինե Հարությունյանը խմբի հետ նկարում էր և տեխնոլոգիական աշխատանք կատարում: Երեկոյան կրկին խարույկի փայտի հավաքում և խարույկ: Վերադարձը Արատես-Արենի-Սուրբբ Կարապետ-Վեդի երթուղով փոփոխեցինք և հիացանք վանքի ճարտարապետական ճոխությամբ և ճաշեցինք:

Շնորհակալություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s