Վերապատրաստման ամփոփում

Առարկայի դասավանդման մեթոդիկա բաժնի պարապմունքները, որը վարեց Լիանա Հակոբյանը, շատ հետաքրքիր էր և բազմաբովանդակ:

Կարևոր էր համագործակցությունը մյուս դպրոցների դասավանդողների հետ: Քննարկումները, որոնք հիմնականում բերում էին ընդհանուր հայտարարի, բովանդակալից էին և վերաբրվում էին միայն դասավանդման մեթոդիկային ու գնահատմանը: Թեմաները նախ ներկայացվում են պարապմունքի ընթացքում, իսկ առաջադրանքները կատարում ենք տանը: Իմ կարծիքով պարտադիր ատեստավորումը պետք է բաղկացած լինի միայն մասնագիտական առարկաներից նմանատիպ առաջադրանքներով, քանի որ դասավանդողը սովորում է, փոխանցում իր ունեցած փորձը և վերցնում այն ամենը ինչ ինքը հավանում է և ինչի շուրջ կարելի է ծավալվել ի օգուտ սովորողի: Հետաքրքիր էր նաև այն դասերը, որոնք վերաբերվում էին առցանց ուսուցման գործիքներին, մաթեմատիկական ծրագրերին:

Արդյունավետ համագործակցության համար ցանկանում եմ հատուկ շնորհակալության հայտնել մեր գործընկեր, երկար տարիների փորձ ունեցող դասավանդող Լիանա Հակոբյանին և Տիար Գևորգ Հակոբյանին:

Оставьте комментарий