Քանդակագործության փառատոնի ներկայացում Մադինայում

DSC_2982Երեկ՝ մայիսի 25-ին, Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի վաղամեռիկ, տաղանդավոր նկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանի՝ Արգիճի գետի ափին գտնվող առանձնատուն-արվեստանոցի բակում, տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, քանդակագործության և ճարտարապետության միջազգային բաց փառատոնի կազմակերպիչների հանդիպումը նկարչի աշակերտների, տարածաշրջանի արվեստագետների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցներին մանրամասն ներկայացվեց փառատոնի էությունը,մասնակցության հայտի լրացման կարգն ու այլ կազմակերպչական հարցեր: Հնչեցին փառատոնի մասին հետաքրքրություն ներկայացնող հարցեր, տրվեցին սպառիչ պատասխաններ: Որոշվեց,որ փառատոնի մի հարթակ էլ կլինի հենց այդտեղ՝ բնության գողտրիկ անկյունում: Նկարիչ-մանկավարժի դուստրը՝ Լիլիթ Կարապետյանն էլ խոստացավ, որ տունն ու շրջապատող տարածքը կբերի պատշաճ վիճակի և հանդես կգա փառատոնին վերաբերվող նախագծերով:

Оставьте комментарий